Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/84

Այս էջը հաստատված է

կկատարենք այդ բոլոր պակասությունների ուղղումը, և եթե չտանք նոր նկարի փորձ, մեր այժմյան հասկացողությանը ժամանակակից դասակարգման փորձ, ապա հիմա ձեզ հաղորդակից կդարձնենք այն կազմելու բոլոր նախադրյալներին։ Առաջին հերթին ձեր ուշադրությանը կառաջարկեմ «լեզուների ծննդաբանական ծառը» ինչպես որ այն լույս է տեսել մեջբերված հոդվածի ռուսերեն բնագրում։ Կրկնում ենք սխեմատիկ պարզաբանումը, առնված այդ նույն հոդվածից.

1) Գագաթը, որ տեսականորեն պիտի պսակի հնչյունական լեզվի զարգացման բոլոր նախորդ ստադիաները, միասնական, համամարդկային լեզուն է։

2) Նրանից ցած առկա ավարտվածություն է՝ լեզուների «հնդեվրոպական ընտանիքը» ըստ մեր տերմինաբանության «լեզուների պրոմեթեիդական սիստեմը» ձևականորեն, այն է՝ ձևաբանորեն՝ զարգացման թեքական ստադիան։

3) Ավելի ցած, ծառի բնից աջ և ձախ նրա աճումից հետ մնացած մի ոստ, որ վերապրուկորեն առկա, պատմական էպոխաներից ծանոթ, հաբեթական լեզուներն են, նրանք կանգնած են տիպաբանական զարգացման տարբեր աստիճանների վրա, ակնառու կերպով պահպանելով նախորդ էպոխաների վերապրուկային ձևերը այն ստադիայում, որ մոտ է պրոմեթեիդյան լեզուների սիստեմին (այսպես կոչված հնդևրոպական ընտանիքին), մի աստիճանով է՛լ ավելի մոտ սեմիթական սիստեմին։

4) Դրանից ցած, աջից, բնի աճումից մի կողմ գնացած մի ճյուղ, որ մերձավորագույն կերպով ազգակից է հաբեթական լեզուների թեքական խմբերին, լեզուների սեմիթական ընտանիքն է, ըստ մեր տերմինաբանության ներկայումս լեզուների սեմիթական սիստեմը։

5) Դրանից ցած, ձախից, բնի հասակից հետ մնացած մի ճյուղ, լեզվական ընտանիքների ուրալա-ալթայան խմբավորումն է (ըստ մեր տերմինաբանության՝ ալդանյան—թյուրքական ժողովուրդների առասպելական հերոս Ալդանի անունով — լեզուների սիստեմը), որ տիպաբանորեն ավելի մոտ է կցական կառուցվածք ունեցող հաբեթական լեզուներին, դրանց թվում սվաներենին, մեգրելերենին, ճաներենին և վրացական երկու լեզուներից ժողովրդականին (ոչ գրքային հին գրականին), որով հենց այստեղ էլ տեղ է նշվում թյուրքական խմբից, այսպես կոչված, թյուրքական ընտանիքից անմիջապես հետո, մեկ կողմից ուգրա-ֆիննական