Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/86

Այս էջը հաստատված է

թյուրքական ժողովուրդների, հատկապես Կազանի թաթարականի և ապա ռուսականի։

Սակայն ամբողջ ծննդաբանական աղյուսակը պահանջում է վերանայում և ճշգրտում թե՛ լրիվության և թե՛ մանրամասների գծով:

Առայժմ մնալով այն դասակարգման շրջանակներում, որ պատկերված է ծննդաբանական ծառի ձևով, մենք կնշենք նրա մեջ մեկ կողմից ամերիկյան, օվկիանիական և աֆրիկական լեզուների, ինչպես նաև բուն հին աշխարհի դրավիդական և ոչպրոմեթեիդական, այսինքն ոչ բուն Հնդկաստանի այսպես կոչված հնդեվրոպական լեզուների «ընտանիքի» սիստեմին պատկանող այլ լեզուների բացակայությունը, մյուս կողմից հեռավոր արևելյան լեզուների անլրիվությունը, քանի որ «հեռավոր արևելյան լեզուների » ընդհանուր հիշատակման ժամանակ հեռավոր արևելյան լեզուներից նկատի է ունեցվել միայն չինարենը։

ա) Սակայն չինարենը ևս այն մոմենտին, երբ առաջին անգամ էր կազմվում ներկա ծննդաբանական ծառը, նկատիի էր առնվում միմիայն ըստ ձևական տիպաբանական հատկանիշի, ըստ այն հանգամանքի, որ այն առաջին հերթին դասում էին սինթետիկ կամ անջատական լեզուների կարգը: Մնացածում այն ժամանակ այդ լոկ պրոբլեմ էր, երբ մենք չինարեն լեզուն առաջին հերթին ենթադրում էինք հեռավոր արևելյան լեզուների շրջանակի մեջ, վերջիններս ընդունելով իբրև այնպիսի լեզուներ, որոնք մինչև այժմ պահպանում են անջատական կամ սինթետիկ կառուցվածքը, որը ծագել է մարդկության հնչական լեզվի զարգացման կամ տակավին կազմավորման առաջին աստիճանի վրա։

Սակայն այդ ժամանակից հետո չինարենը կոնկրետ կերպով իմաստաբանականւ և ֆունկցիոնալ իր լեքսիկական նյութ փաստերով ներգրավվեց հաբեթաբանական պրպտումների շրջանակը, և Գիտությունների Ակադեմիայի զեկույցների էջերում (1926 թ. էջ 39), „Яфетическая теория и семантика китайского языка“ հոդվածիկի մեջ տրված առաջին հայտարարությունից հետո ծայր առան հոդվածներ, որոնք նույն զեկույցների մեջ տպագրվում էին „Китайский язык и палеонтология речи“ ընդհանուր խորագրով: Առայժմ տպագրվել են այդպիսի