Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/88

Այս էջը հաստատված է

սփռել Կովկասի բուն հաբեթական լեզուների բառարանական կազմի վրա։ Մինչև այդ ստանալը մենք չէինք հասկանում և չէինք էլ կարող հասկանալ մի ամբողջ շարք բառեր, ամենաառաջին անհրաժեշտության տերմիններ, ինչպես օրինակ անցյալ դասախոսության ժամանակ ցույց տրված ‘հացի’ անունը կամ սլաշտամունքային, ասենք նախնադարյան սնունդ ունեցող տնտեսության համար ևս այնքան կարևոր մի ծառի անուն, ինչպես ‘կաղնին’: Այդ իսկ պատճառով չինարենը, զուգահեռ այն հետաքրքրությանը, որ առաջացրել էին նյութական կուլտուրայի պատմության մեջ սկյութա-չինական զուգադիպությունները հուշարձաններում, սկսեց ներգրավվել թվական անունների, սկյութական լեզվի, ազնիվ մետաղների՝ ոսկու և արծաթի տերմինաբանության վերաբերյալ մեր բոլոր հնէաբանական պրպտումների մեջ, և մենք կարիք զգացին դնելու եթե ոչ բուն չինացիների, ապա լեզվով նրանց ազգակից ժողովուրդների նշանակության հարց,- այն նշանակության, որ ունեն նրանք ոչ թե լեզվի նախապատմությունը և հնէաբանությունը Միջերկրածովքի, այլ մարդկության պատմական էպոխաները ուսումնասիրելու տեսակետից,- էպոխաները, որոնք անցել են այդ նույն տեղում, բայց մինչգրավոր պատմության ժամանակներում, ուստի և ունեն վկաներ, վկայական ցուցմունքներ իրենց օգտին ամենից առաջ միայն լեզուների մեջ: Եվ այնուհանդերձ չինարենը այս տակավին առաջին ծննդաբանական աղյուսակում ենթադրեը, մինչև իսկ բավարար պատճառաբանությամբ նրա երևան գալը կազմվելիք ծննդաբանական նոր աղյուսակում մենք առայժմ գնահատում ենք որպես պրոբլեմ, սակայն մի պրոբլեմ, որը պահանջում է չինարենի միայն մանրամասն փաստացի ուսումնասիրություն հաբեթական տեսության լույսի աակ մասնագետ չինագետի կողմից։

բ) Այդպիսի արդեն նյութական կարգի հասունացած պրոբլեմ կարելի է համարել ներկա ծննդաբանական աղյուսակում կատարյալ լռությամբ անտեսված լեզուները, այն է՝ ամերիկյան լեզուները։ Ես նկատի ունեմ մեկ կողմից, ամերիկյան լեզուների մի մասի ուրվագծված առնչում պալեոասիական լեզուների հետ, մյուս կողմից Կովկասի և Պիրենյան թերակղզու հաբեթական լեզուների առնչումը ֆիննականների և այնուհետև պալեո-ասիականների հետ, որի մասին հենց խոսվում է „Происхождение