Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/89

Այս էջը հաստատված է

американского человека и яфетическое языкознание“[1] աշխատության մեջ, որ ներշնչել են հայտնի ֆրանսիական ամերիկագետ Ռիվեի (Riwet) նվաճումները։ Դարձյալ մեզ հաբեթական լեզուների այդ առնչումը ֆիննականների հետ՝ չուվաշերենի միջոցով և ապա Սիբիրի պալեոասիականների հետ հասցրել է հետաքրքրության դեպի չինարենը, որը հարյուրապատիկ է վարձատրում մեր ավելի քան համեստ կոնկրետ սպասելիքները նրանից։ Չինարենի հարցը դրած այդ սիբիրյան հետազոտական ձգտման առաջին ծիծեռնակը, որ պատկանում է զուտ հաբեթաբանական աշխատությունների թվին, „К вопросу о названиях рек Сибири в освещении яфетической теории“ հոդվածն է:[2]

գ) Մյուս կողմից, ամերիկյան լեզուների հարցում հին մայրցամաքային լեզուների հետ նրանց ունեցած կապի տեսակետիցան ես նկատի ունեմ Հնդկաստանի նախապրոմեթեիդական (այսսլհս կոչված «նախահնդեվրոպական») լեզուների միջնորդությունը, չբացառելով, կարելի է ասել, պրոմեթեիդականների համար մինչպատմական վերապրուկները Հնդկաստանի և դրավիդյան լեզուների։ Մեկ անգամ չէ դրվել խնդիրն այն կապի, որ ունեն դրավիդյան լեզուները ուրիշ բնավ ոչ հետնագույն դասակարգայնորեն-տիեզերական լեզուների հետ, ինչպես է պրոմեթեիդական լեզուն, որն ամենից լավ ներկայացնում է սանսկրիտը Հնդկաստանում,− խնդիրն այն կապի, որ ունեն առաջինները մերթ էտրուսկերենի, մերթ բասկերենի հետ, այսինքն՝ նախապատմական Եվրոպայի լեզուների, հետևաբար հաբեթական լեզուների հետ։ Առանձնակի, հատկապես կուլտուրպատմականորեն է մոտեցել ըստ էության այդ նույն հարցին հայտնի ֆրանսիական հնդկագետ Սիլվին Լևին (Sylvain Levy), որն իր հետաքրքությունը կենտրոնացրել է Հնդկաստանի տեղական լեզուների վրա, որոնք իր հայացքով այդ տեսակետից էլ ավելի ցուցանշական են, քան դրավիդականները, այն է՝ թամիլյան լեզուների վրա, որոնք կապ ունեն օվկիանիական լեզուների հետ,- մի հանգամանք, որը բնականորեն մեր ուշադրությունն ուղղում է դարձյալ դեպի ամերիկյան հնամայրցամաքային շփման նոր ուղին։ Սիլվին Լևին ի պաշտպանություն խաղաղօվկիանյան

  1. Восточный сборник Гос. Публичной библиотеки в Ленинграде, I հատ., էջ 167—192։
  2. ИАН, 1926 թ., էջ 349-354։