Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/90

Այս էջը հաստատված է

աշխարհի Հնդկաստանի հետ ունեցած նախապրոմեթեիդական կապերի առաջ է քաշել, ինչպես հայտնի է,[1] հետևյալ դատողությունները, որոնք բնավ զուրկ չեն և լեզվաբանական բովանդակությունից ու նշանակությունից, բայց կապակցված են նաև նյութական կուլտուրայի պատմության տվյալների հետ. «Սկզբնային կազմիչ տարրով դիֆերենցիացիաներ առաջացնելու եղանակը խորթ է լեզուների երկու խմբի՝ արիականին (այսինքն «հնդեվրոպականին», մեր տերմինաբանությամբ՝ պրոմեդեիդականին) և դրավիդական, որոնք ստեղծել են պատմական Հնդկաստանի քաղաքակրթությունը: Այդ եղանակը կազմում է բնորոշ առանձնահատկությունը լեզուների մի խմբի, որը դեռ մինչև այժմ էլ բռնում է հսկայական տարածություն՝ Հիմալայներից մինչև Զատկի կղզին, որը պահպանվել է ներքին Հնդկաստանի բարձունքների զանգվածներում։ Այդ արխայիկ ռասայի ետ մնացած (attardés) ներկայացուցիչները անգիտակից ժառանգորդներ են մի քաղաքակրթության, որ ունեցել է իր վեհության օրերը։ Հնդկաստանում նա ստեղծել է զգալի տարածություն գրավող իսկական քաղաքական միավորներ, որոնք այնքան ուժեղ են կապված եղել երկրի իրական կյանքի հետ, որ այդ քաղաքական կազմավորումները, հարյուրամյակներ ապրելով, հասել են մինչև մեր էպոխան... Ջեմս Հորնելը (James Hornell) հնդկական նավերի վրտ եղած նկարների ծագման և ազգագրական նշանակության վերաբերյալ իր հիանալի փորձի մեջ (Memoirs of the Asiatic society of Bengal, հ. VII, № 3, 1920), տեխնոլոգիական կարգի իր պրպտումների հետևանքով հանգել է այնպիսի եզրակացությունների, որոնք նա ստիպված է եղել ընդունելու, ասում է ինքը, առանց դրան նախապատրաստված լինելու, և այդ եզրակացությունները հեռու չեն մեր եզրակացություններին նման լինելուց։ Նա ենթադրում է պոլինեզիական ազդեցություն Հնդկաստանի հարավային ափերի նախադրավիդական բնակչության վրա. «Մալայական ներգաղթի մեկ ալիքը, ենթադրվում է, որ տեղ է հասել ավելի ուշ, դրավիդների՝ ասպարեզում երևալուց հետո, և այն նա է, որ կոկոսյան ընկույզի կուլտուրան է բերել Մալայան արշիպելագից»։ Նկատվել են և բառեր, որոնք արձագանքում են նյութական կուլտուրայի առարկաներում եղած այդ կապերին:

  1. Н. Марр, Происхождение американского человека и яфетическое языкознание, էջեր 172-172։