Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/94

Այս էջը հաստատված է

հին լեզվագիտական, իսկապես ասած՝ բանասիրական մոտեցման մասին դեպի ամբողջ հին աշխարհի մասնաբաշխման բուն պրոցեսի, այն է՝ այդ աշխարհի բաշխման մասին երեք համաշխարհային կրոնների միջև, որոնց սահմանները և մինչև իսկ հետագա բաժանումը (օրինակ՝ քրիստոնեականինը՝ երեք հիմնական աշխարհի, իսկ մուսուլմանականինը՝ երկուսի - շիա և սյուննի) հաբեթական տեսության տեսակետից ունեն բոլորովին այլ գործոններ, քան այսպես կոչված սկզբնաղբյուրային լեզուները կամ բուն կրոնները։ Բայց հիմա, կենտրոնացնելով ուշադրությունը լեզվական հանգամանքի վրա, մենք խոսում ենք Հնդկաստանի և Հեռավոր Արևելքի իսկական լեզվաբանական կապակցման մասին «նախապատմական» էպոխաներում, Միջին Ասիայից սրա մեջ ներառելով ո՛չ միայն մոնղոլերենը, այլև տիբեթ-բիրմանական խմբի լեզուները, և այս տեսակետից հետաքրքրական են Միջին Ասիայի անհայտ ծագումով մի նորահայտ գրավոր լեզվի ապշեցուցիչ մոտիկ կապերը, որին ցանկացողը ավելի մանրամասնորեն կարող է իրազեկ դառնալ իմ մեկ հոդվածից, որ զետեղված է „ДАН“[1]-ում. այդտեղ թվական անուններից բերված են ոչ թե համահնչյունության դեպքեր, այլ ուղղակի միևնույն բառերը, որոնք ընդհանուր են մի շարք թվական անունների նկատմամբ մերթ վրացերենի, մերթ մեծ չափով շչական խմբի լեզուների՝ մեգրելերենի և ճաներենի (լազերենի) հետ:

զ) Ծրագրերում և մեր լեզվագիտական հավաքածուներում նյութի տեսակետից փոքր քանակով ներկայացված լինելու պատճառով այժմ հարկ չկա դեն նետելու տակավին մնացած մի խնդիր, կարևորագույն խնդիրներից մեկը, առանց որի անհնարին է հաբեթական տեսության հետագա զարգացումը ոչ դիախրոնիկ կտրվածքով՝ հնէաբանորեն, ոչ տերիտորիալ կտրվածքով՝ հիմնական միջերկրածովյան մասի գծով, այն է՝ աֆրիկյան լեզուների խնդիրը. դատելով աֆրիկյան լեզուները բասկերենի հետ և այլն կապակցելու վերաբերյալ կատարված աշխատանքներով, այդ խնդիրն առաջ էլ ոչ մի չափով պետք չէր զատել հաբեթական տեսության մոնիստական կառուցվածքից։ Իսկ ներկայումս նյութականորեն մեզ այդ աշխարհը մտցրեցին մեր

  1. Н. Марр, Новый средне-азиатский язык и его числительные в освещении яфетической теории (ДАН 1926. 133—134).