Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/95

Այս էջը հաստատված է

անձնական զբաղմունքները, մասնավորապես միջին և հարավաֆրիկյան լեզուներով՝ սուդանական լեզուներով, և մասնավորաբար Հարավային Աֆրիկայի այնպիսի, թվում էր թե բացառիկորեն ինքնատիպ և բացառիկորեն պրիմիտիվ լեզվով, ինչպես նամայերենն է, որ երկար ժամանակ բնորոշվում էր որպես թռչունի լեզու, ըստ Հերոդոտի՝ չղջիկների լեզու, որը հենց այդ պատճառով էլ հոլանդացիները ծաղրաբար անվանեցին հոտենտոտերեն: Այդ լեզվի վրա առայժմ կատարված աշխատանքներից ստացված արդյունքների մանրամասնությունները շարադրված են „Готтентоты-среднеземноморцы“ վերնագրով «Գիտությունների Ակադեմիայի տեղեկագրի» մեջ զետեղված հոդվածում:[1] Պարզվել է, որ նրանց լեզուն, նամայերենը մեկն է այն լեզուներից, որոնք դրսևորում են անվիճելի կապեր հաբեթական լեզուների, հատկապես բասկերենի հետ և, միևնույն ժամանակ, խիստ մոտ է, բացառությամբ չորս ներծծական կիսաշփականների, լատիներենին, որը ունի նրա հետ ընդհանուր կոսմիկական տերմիններ, օրին.՝ ’արև’ sore, resp, լատ. sol և նրան ազգակից տերմիններ, այնպիսի տնտեսական տերմիններ, մինչև իսկ երկտարր խաչավորումներ, ինչպես են dom-us (− նամ. O+m—s), և հաճախ, ինչպես լատիներենում, ալնպես էլ հատկապես հունարենում, նամայերենի նստվածքներ սլահպանվել են երկտարր (AC) խաչավորված բառերում, ինչպես, օրինակ, հունարենում ur—an—os ↔ or—an—os, մինչդեռ նամայերենը մինչև այսօր էլ այդ նույն բառերը պահպանել է միատարր ձևով կամ A տարրը՝ huri-b, որն ընդհանուր է բասկականի հետ (‘երկինք — ջուր’, ’երկինք — տարի’), այստեղից բասկ. hur→ur→u ‘ջուր’, ինչպես որ նամայերենում է, բասկ. ur — te ‘տարի’ կամ C տարրը, որ ընդհանուր է շումերականի հետ (an ’երկինք’ + ‘տարի’), նամայերենում պահպանել է մի ամբողջ շարք դերիվատներ, օրին. ani ’թռչուն’, ինչպես մյուս կողմից՝ ’երկինք — շրջանի’ և ’երկինք — տարի’-ի կապակցությամբ, այդ բառից լատիներենում կա annulus ’մատանի’ և annu-us ’տարի’։

է) Մնացած տակավին պրոբլեմային լեզուները պահանջում են ուսումնասիրության բուն գրվածքի լոկ նյութական մշակում կամ մշակման լրացում։ Մեկ թե մյուս դեպքում շահագրգռված երիտասարդությունը— ասպիրանտներ են դրանք, թե

  1. ИАН, 1927, էջ 405—416։