Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/97

Այս էջը հաստատված է

մենք հարկ ենբ զգում ավելացնելու տիպերի կամ տարբեր սիստեմների թիվը, լեզուների դասակարգումով գեթ այս՝ արտատիպաբանական տեսակետից, ավելի ճշտորոշելու դրանք։ Բայց արդյո՞ք մենք բոլորս միևնույն պարզությամբ ենք պատկերացնում, թե կոնկրետ կերպով ինչ են նշանակում այս երեք տերմինները՝ «սինթետիկը» կամ «անջատականը», «կցականը» և «թեքականը»։

Դրանց մեջ կա մի ընդհանուր գիծ, նրանց հետ կապված է մի իդեոլոգիական արժանիք, որի մասին փորձված շատ գիտնականներ էլ չգիտեն, ուստի և, օրին., մինչև իսկ այնպիսի փորձառու հետազոտող, ինչպիսին հոլանդացի լեզվաբան Ուլենբեկն (Uhlenbeck) է, պնդում է, որ լեզուները կցականների և թեքականների բաժանելը իբր թե ազգակցության հարցի համար նշանակություն չունի։ Դրան կարելի էր համաձայնել միայն այն չափով, որ, ինչպես մենք գիտենք, (և ինչպես Ուլենբեկը բնավ չի կարծում), բոլոր լեզուներն այս կամ այն չափով ազգակից են միմյանց, սակայն այնուհանդերձ լեզուների բաժանումը երեք կատեգորիայի սինթետիկ կամ անջատական, կցական և թեքական, ինքնին վերցրած բնավ էլ այդքան աննշան, բնավ էլ լոկ ձևական երևույթ չէ։ Մարդկության միասնական լեզվի զարգացման մեջ նշված առայժմ երեք տիպաբանական վիճակները արտացոլում են յուրաքանչյուրը մի հատուկ հասարակարգ, յուրաքանչյուր տիպաբանական վիճակը ծննդաբանորեն կապված է հասարակական ձևերի զարգացման համապատասխան աստիճանի հետ և նրա ծնունդն է։

Բայց անկախ ընդհանուր իդեոլոգիական խիստ էական այս գծից, անհրաժեշտ է գիտենալ, թե ձևականորեն ինչ են նշանակում քանիցս հիշատակված երեք մականունները՝ «սինթետիկը» և այլն։

Սինթետիկը կամ անջատականը երբեմն կոչվում է միավանկ, քանի որ սինթետիկ կամ անջատական սիստեմի լեզուները սովորաբար բաղկացած են միավանկ բառերից։ Այդ իսկ «սինթետիկ» և «անջատական» տերմինները երկու տարբեր տեսակետներից խոսում են ոչ միայն միևնույն սիստեմի մասին, թեպետ այդ տերմիններից յուրաքանչյուրը, բնականաբար, տարբեր առանձնահատկությունների մի գումար է ներկայացնում, այլ խոսում են միևնույն երևույթի մասին, քանի որ սինթետիկ կամ համադրվող, ռեալ կերպով նշանակում է մի լեզու, որի մեջ առանձին բառերի, որպես նախադասության մասերի՝