Էջ:The collected best works of Nicholas Marr, 1.djvu/99

Այս էջը հաստատված է

թվում էր թե, հիմնական դերը՝ այս կամ այն առարկան արտահայտելու սիմվոլ լինելը, առարկան ազդանշելը, բարդանում է առարկաների փոխհարաբերությունն ևս մատնանշելու խնդրով. հիմնական իդեոլոգիական դերը հաշվում է հետին պլանը կամ խորքը՝ համեմատած արդեն լրացուցիչ այն ձևավորման հետ, որը կոչված է արտահայտելու այդ լրացուցիչ հանգամանքները։ Ձևական կողմը առավել ևս բարդանում է, երբ տվյալ բառի բովանդակությունը ներկայացնող առարկայի հարաբերանքները միաժամանակ արտահայտում են դինամիկ (գործողություն) կամ ստատիկ (վիճակ) կտրվածքով, թե՛ տարածության ու թե՛ ժամանակի նկատմամբ, երբ տարածությունն ինքը կատարելապես նույնացվում է երեք դեմքերից մեկին կամ մյուսին, այսինքն՝ բայերի խոնարհման ժամանակ։

Սակայն ավելի հին ֆորմացիայի լեզուներում բայերը, որպես առանձին կատեգորիա, բոլորովին չկային, գործողությունն արտահայտվում էր տարրերի, այն է՝ սիմվոլների կամ հնչական ազդանշումների՝ 1) սուբեկտի, որպես գործողության աղբյուրի. 2) օբեկտի, որպես գործողության նպատակի կամ թիրախի և 3) այն գործողության կերպի, որ նկատի էր առնվում կատարել, այսինքն՝ այս կամ այն անվան, կոմբինացիայով։ Ժամանակի ընթացքում անունը պահպանվում է՝ առարկայի սիմվոլի դերով, իսկ սուբեկտի և օբեկտի, գործողության ակտիվ և պասսիվ մասնակցի դերով երևան են գալիս անունների տեղակալները, այսինքն՝ դերանունները։

Մինչդեռ դերանունը նույնպես համեմատաբար հետնագույն նվաճում է։ Հետևաբար եղել է ժամանակ, երբ ոչ միայն չկար բայերի ինքնուրույն կատեգորիա, այլև չէր կարող լինել նաև խոնարհման ձևական արտահայտություն, որն առանց դերանունների անհնարին է։

Դեռ ավելին. հոլովումը ևս ձևականորեն կարող էր արտահայտվել միայն թույլ աստիճանսվ, երբ դեռևս չկար դերանուն, ասենք՝ հոլովման ֆունկցիաներից մեկի, այն է՝ համաձայնության մանրամասնությունը ևս չէր կարող լինել, քանի որ նախորդ սիստեմներում, այն էլ հատկապես զարգացման սկզբնական ստադիաներում չկար ոչ միայն սեռերի՝ իգական, արական, ինչպես նաև չեզոք սեռերի բաժանում, այլև չկար առհասարակ ածականների հատուկ կատեգորիա, չկար այդ խոսքի մասը։ Դեռ ավելին. մեկ կողմից առարկաները, մյուս կողմից՝ նրանց