Այդպիսի հնարավորությունների բացակայության դեպքում նպատակը կամ դրված խնդիրը ենթակա է օպերատիվ ճշտման, որը կարելի է իրականացնել ռեսուրսների վերաբաշխման կամ լրացուցիչ ռեսուրսների ներգրավման, կամ նպատակների և խնդիրների փոփոխման միջոցով։ Ի տարբերություն մշտադիտարկման, արդյունքների գնահատումը կատարվում է նախօրոք հայտնի պարբերականությամբ՝ որպես կանոն, մշակման ավարտին։
2. Գնահատումը. Դիտարկման աղբյուրներից ստացված տեղեկատվության համադրումը և կրթական սուբյեկտների մասնակցությունը մասնագետին հնարավորություն են տալիս գնահատել խնդրի լուծման կարիքների բնույթը, կրթության սուբյեկտների անձնային ունակություններն ու ներուժը, ոչ ձևական սոցիալական ցանցը (մանկավարժական կոլեկտիվ, ներկրթական հասարակական հարաբերություններ, որոնք անուղղակիորեն կապված են հարաբերությունների կամ արդեն ընդունված իրավահարաբերությունների պարզման հետ /ծնողներ, դպրոցականներ, ուսանողներ, գործընկերներ և այլն), և այն պաշտոնական ծառայությունները, որոնց ուղղված է լինելու իրավաստեղծ գործունեությունը։
Գնահատումը կարող է իրականացվել լայն և նեղ իմաստով։
Լայն իմաստով գնահատումը կրթական քաղաքականության, նրա առանձին բաղադրամասերի, կրթական ծառայությունների, սոցիալական աջակցության տարբեր տեսակների պահանջների գնահատումն է, որը ներկայացնում է պլանավորման և իրացման գործընթացի կարևոր մասը։ Այդ բաղկացուցիչի նշանակությունը տաբերակված է մի քանի հանգամանքներով։
Առաջին, կրթության տրամադրումը պետք է համապատասխանի բնակչության պահանջներին /երբեմն՝ նաև մասնագիտական կրթության համար շուկայի պահանջներին, որոշ դեպքերում անգամ պահանջարկին գերազանցի /, քանի որ, վերջին հաշվով, հենց այդպիսին է կրթական քաղաքականության նպատակը։
Երկրորդ, կրթության ոլորտում իրացվող ծառայությունները պետք է խթանեն անհատի, խմբի, հասարակության և պետության երկարատև կրթական նպատակների իրացմանը, կրթության, դաստիարակության և գիտելիքի զարգացմանը։
Երրորդ, կրթական ծառայությունների տրամադրման հնարավորությունը իր ծավալի, տրամադրման չափի տեսանկյունից պարագծվում է հիմնականում կրթությանը հատկացված պետական ռեսուրսների մասշտաբներով, միջոցների առկայությամբ, կազմակերպական մեխանիզմներով, տվյալ բնագավառի կրթական գործունեության ապահովման համար առկա կադրերով և տեղեկատվությամբ։ Այդ պատճառով պետական կառույցները, տեղական կազմավորումները ցանկանում են իրազեկվել, թե որքան արդյունավետ են օգտագործվում հատկացված միջոցները, դրանց իրացման գործընթացում արդյոք լուծվու՞մ են դրված նպատակները, բավարա՞ր է, արդյոք, տվյալ նպատակային խմբի մասնագիտական ներուժը, ծրագրի նախագծից բխող ձեռնարկվող քայլերից ակնկալվող դրական արդյունքների հնարավորությունները պարզերս համար։
Առանց դրանց հնարավոր չէ կրթական իրավունքի ինստիտուտների, կրթական օրենսդրության և ուսումնական հաստատությունների գործունեությունը դարձնել առավել արդյունավետ։
Հետազոտությունների անցկացման արդյունավետությունը և գնահատման գործնական կիրառությունը կախված է կրթական ինստիտուտի, օբյեկտի, գործընթացի մասշտաբներից և իրավական կարգավորման առարկայի /խնդրի/ կառուցվածքից։
Կրթական հաստատությունների գործունեության հետ կապված իրավաստեղծ գործունեության համար շատ կարևոր է մինչ որևէ նպատակ դնելը, իրավիճակի մասին օբյեկտիվ պատկեր ստանալ, ինչը շատ դժվար է, քանի որ տվյալ կրթական մարմնի կամ հաստատության գործառնական պարտականությունները կատարող ստորաբաժանումների և դրանց աշխատակիցների միջև առկա է դերային հակամարտություն։ Հայտնի է՝ կրթական հաստատությունների և դրա ստորաբաժանումների ղեկավարներն ու մասնագետները հաշվի են առնում՝
ա/ առաջին հերթին իրենց նեղ և կորպորատիվ /գերատեսչական/ շահերը,
բ/ կատարվելիք աշխատանքների համար անձնական շահագրգռվածությունը /նյութական,