Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/115

Այս էջը հաստատված է

բարոյական, հեղինակային/,

գ/ վարվող քաղաքականության և այդ մասին սեփական տեսակետի համընկնման աստիճանը,

դ/ հատկացվող ֆինանսական միջոցների չափերի որոշմանը մասնակից չլինելը:

Այս առումով նրանք աշխատում են՝ հաշվի չնստել ժամանակի և հնարավորությունների հետ, քանի որ նրանց գործունեության արդյունքները որոշ չափով կախված են արտաքին հանգամանքներից: Դրանք կարող են անգամ ներքին ըմբոստության հանգեցնել: Հավանաբար, այդ պատճառով է, որ հազվադեպ կարելի է հանդիպել կրթական ոլորտի աշխատողների՝ ՀՀ կրթական օրենսդրության, կրթական ոլորտի կատարած հետազոտությունների և դրանց արդյունքների հրապարակումների: Կրթության ոլորտի աշխատողները, երբեմն, հիվանդագին են ընդունում իրենց գործունեության վերաբերյալ կատարվող հետազոտական, փորձաքննական և գնահատման գործընթացը: Նրանք պետք է հասկանան, որ իրենց գործունեության գնահատումն ունի ոչ միայն մշտադիտարկման, գնահատման և վերահսկողության միջոցով ժամանակին թերությունները հայտնաբերելու խորհուրդ, այլև մանկավարժական, դաստիարակիչ բնույթ:

Հարկավոր է նշել, որ պետական մարմինների և առանձին կրթական ծրագրերի գործունեության կազմակերպման, իրավական դաշտի, ֆինանսավորման և գնահատման մեխանիզմների փոփոխություններ ձեռնարկել են բազմաթիվ երկրներ, որոնք առավել մեծ ֆինանսական միջոցներ ունեն կրթական քաղաքականության ֆինանսավորման համար:

Կրթության մասին օրենքների, պետական կրթական հաստատությունների և կրթական մյուս սուբյեկտների միջև հարաբերությունների մշտադիտարկման կամ կրթական պլանների և կրթական ծրագրերի իրացման արդյունավետության գնահատման ժամանակ կարևորվում է, թե ծրագրի /նախագծի/ նպատակը և թե դրա կատարման գնահատման ինչպիսի չափորոշիչներ են ընտրվում և ինչ չափանմուշներով են դրանք չափվելու:

Օրինակ՝ կրթական քաղաքականության իրավունքի կամ օրենսդրության բարելավման պլանավորման և իրացման վերլուծության ընթացքում թույլատրելի է առանձնացնել սոցիալ-ախտորոշիչ գործունեության երկու ուղղություն՝

  • կրթական ծառայությունների և տեսակների պահանջների գնահատում,
  • բնակչության տեսանկյունից կրթության տեսակների և մատուցվող կրթական պլանների և ծրագրերի ծավալների պահանջի գնահատում:

Ակնհայտ է, որ տվյալ գործընթացներն իրականացնում են տարբեր սոցիալական սուբյեկտներ, ընդ որում, նրանց գնահատման դատողությունները ոչ միշտ են, որ իրար համընկնում են:

Կրթության մասին օրենսդրության ամենակարևոր խնդիրը յուրաքանչյուր մարդու և ՀՀ քաղաքացու որակյալ կրթություն ստանալու իրավունքի ապահովումն ու այդ իրավունքի՝ հրամցվող ծավալների որոշումն է:

Ըստ գործող օրենսդրության («Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 13), հայաստանյան կրթության համակարգում առանձնացվում են կրթության հետևյալ մակարդակները, որոնց համապատասխան էլ ստեղծվել են կրթության համակարգի հիմնական տարրերից կազմավորված կրթական ծրագրերը:

Այսինքն, եթե՝

1) նախադպրոցականը,

2) հանրակրթականը,

2.1. տարրականը,

2.2. ընդհանուրը,

2.3. հիմնական ընդհանուրը,

2.4. միջնակարգ (լրիվ) ընդհանուրը, հատուկ ընդհանուրը),

2.5. նախնական մասնագիտականը (արհեստագործականը),

3) միջին մասնագիտականը,

4) բարձրագույն մասնագիտականը,