Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/122

Այս էջը հաստատված է

է աշխատողի և գործատուի անհատական իրավունքների ու պարտավորությունների լոկ մի մասը և ոչ մի կերպ չի բացառում աշխատողների այլ իրավունքներն ու պարտավորությունները, որոնք նախատեսված են գործող օրենսդրությամբ, հետևաբար այս պնդումն անհիմնորեն սահմանափակում է կրթական հաստատությունների մանկավարժների աշխատանքային իրավունքները։

Ցավոք, կրթական օրենսդրությունը չի պաշտպանում համատեղման կարգով այլ կազմակերպությունում աշխատող, բայց նաև ուսումնական որևէ հաստատությունում դասավանդողներին խտրականությունից, որն ուսումնական հաստատությունների կողմից կիրառվում է համատարած։ Համատեղման պայմանով աշխատող դասավանդողների հետ կնքվում է պայմանագիր ուսումնական տարվա համար, այսինքն՝ սեպտեմբերի 1-ից մինչև հուլիսի 1-ը։ Նշված ժամկետը լրանալուց հետո դասավանդողներին ազատում են և նրանք դառնում են էապես ոտնահարված իրենց իրավունքներում՝ այն դասավանդողների համեմատ, որոնք ունեն մշտական աշխատանք։

Այսպես՝

Առաջին՝ նրանք չեն ստանում արձակուրդային փոխհատուցում արձակուրդի օրերի համար։

Երկրորդ՝ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը չի ներառվում մանկավարժական աշխատանքային ստաժի մեջ,

Երրորդ՝ չեն ստանում պարգև հավելումներ։

Այսպիսով՝ խախտվում է աշխատանքային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը, ըստ որի յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի ստանալու հավասար պարգևատրում հավասար աշխատանքի դիմաց՝ առանց որևէ խտրականության։

Կրթության մասին ՀՀ օրենսդրության էական թերությունն իրավունքի նորմի հռչակագրային /դեկլարատիվ/ բնույթն է՝ պայմանավորված կոնկրետ փոխհարաբերություններում դրանց մի մասի իրացման մեխանիզմների բացակայությամբ։ Բացի նման մեխանիզմի բացակայության իրավահարաբերություններից, որոնք կապված են անձի պարտադիր հիմնական կրթության վերաբերյալ սահմանադրական իրավունքի նորմերի իրականացման հետ, հռչակագրային բնույթ են կրում նաև ուսումնական հաստատություններում ընտանեկան կրթության, ինքնակառավարման հարցերին վերաբերող դրույթները, ինչպես նաև մանկավարժներին մինչև մեկ տարի տևողությամբ երկարատև արձակուրդի տրամադրման խնդիրները։

Փաստորեն, չի գործում օրենքի այն դրույթը, որը նախատեսում է միջնակարգ կրթության ստացման հնարավորություն ընտանեկան կրթության ձևով։ Հարցված ուսուցիչներից միայն 10%-ին են հայտնի ընտանեկան կրթության մասին փաստեր։ Մինչդեռ հարցվածների 80,8%-ի կարծիքով Հայաստանում ընտանեկան կրթության զարգացումը նպատակահարմար չէ, քանի որ ծնողները չեն կարողանում ինքնուրույն կազմակերպել երեխաների ուսուցման գործընթացը և բացակայում է ուսուցման նման ձևի իրացման մեխանիզմը։ Միաժամանակ հարցված ծնողների 27.6% կցանկանային իրենց երեխաներին տալ ընտանեկան կրթություն, սակայն չեն կարող դա իրականացնել այդպիսի կրթության կիրառման կարգի և պայմանների բացակայության պատճառով։ Չգործող և իրականում ոչ ռեալ կարելի է համարել այն դրույթը, կապված այն բանի հետ, որ միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողները կարող են ստանալ կրթական վարկ։

Մեր կողմից հարցված 100 դասախոսների 63%-ն անհրաժեշտ է համարում ուժեղացնել աշխատանքային կոլեկտիվի դերն այն եկամուտների բաշխման գործում, որոնք ստացվում են վճարովի ուսուցման ձևերի կիրառումից, ինչպես նաև բուհերում աշխատողների հավելավճարների և այլ նյութական խրախուսման ձևերի կիրառումից։ Պետական ուսումնական հաստատություններում, հատկապես բուհերում, ձևավորվել է ոչ արդար իրավիճակ, երբ վճարովի կրթական ծառայությունները մատուցում են անմիջականորեն հաստատության աշխատողները, իսկ նման ծառայությունների մատուցումից ստացված միջոցները տնօրինվում են ռեկտորի /ռեկտորատի/ կողմից։ Ռեկտորները, մի շարք դեպքերում, ինքնուրույն որոշելով ստացվող միջոցների բաշխումը, անհարկի դժգոհություններ են առաջացնում ուսումնական հաստատության աշխատողների մեջ, ստեղծելով թյուր տպավորություն, թե դրանք ուղղվում են բուհերի համար ոչ այնքան