Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/133

Այս էջը հաստատված է

ԲԱԺԻՆ 5. ԿՐԹԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գլուխ 5.1. Կրթական իրավահարաբերությունների հասկացությունը, բովանդակությունը և կառուցվածքը

5.1.1.Կրթական իրավահարաբերությունների հասկացությունը և հիմնական հատկանիշները

Յուրաքանչյուր հասարակական հարաբերություն իրենից նեկայացնում է բարդ և բազմակողմանի երևույթ, որը կարող է իր մեջ ներառել հասարակական շահերի և պահանջմունքների տարբեր տարրեր: Դրանց որոշ մասը ընդգրկվում է իրավական կարգավորման ոլորտ, իսկ մյուսները՝ ոչ: Այսպես օրինակ, որպես կանոն, սովորողների միջև ընկերային, զգայական, բարոյական կապերը մնում են իրավական կարգավորումից դուրս և իրավաբանական ձև չեն ստանում:

Ժամանակակից իրավագիտությունն ու պրակտիկան գտնում են, որ չի կարելի քննարկել իրավունքով մարմնավորվող իրավահարաբերությունները՝ փաստացի հասարակական հարաբերություններից կտրված: Հասարակական հարաբերությունները՝ առաջանալով իրավական նորմի հիման վրա, դառնում են մարդկանց գործողության և արարքի հատուկ ձև:

Արարքը մարդկային գործունեության տարրական ակտ է, բարոյապես նշանակալի գործողություն, որն իրականացվում է այլընտրանքային ընտրության պայմաններում /բարոյական գործունեության բջիջ, գործողություն, որը դիտարկվում է դրդապատճառի և հետևանքների, ցանկությունների և գործի, նպատակների և միջոցների ամբողջության տեսանկյունից/: Արարքն ամբողջական երևույթ է, որն իր մեջ անքակտելիորեն ներառում է սուրյեկտաանձնային դրդապատճառները և օբյեկտիվ նշանակալի արդյունքները: Նրա կառուցվածքն իր մեջ ընդգրկում է սուբյեկտիվ դրդապատճառ, հասարակական նշանակալի արդյունք և դրդապատճառի արդյունքի վերածման արտաքին պայմաններ, այսինքն՝ արարքի կատարում: Էթիկայի տեսանկյունից արարքում գլխավորը բարոյական արժեքն է:

Իրավահարաբերություններն արտացոլում են մարդկանց միջև կյանքի կոնկրետ հարաբերությունների այն տեսանկյունը, որը սահմանվում է իրավունքի նորմով:

Հասարակական հարաբերությունների իրավական ձևն ու փաստացի բովանդակությունն ամբողջական սոցիալական երևույթ են:

Հարաբերությունը կարող է ընդունել իրավական բնույթ միայն այն դեպքում, եթե խոսքը վերաբերում է սոցիալական նշանակություն ունեցող վարքի ակտերին:

Այսպիսով՝ իրավահարաբերությունն իրավունքի նորմով սահմանվող հասարակական հարաբերությունների իրավական արտահայտման հատուկ ձև է: 

Բացի այդ, իրավաբանական գրականության մեջ կրթական իրավունքը, երբեմն, դիտարկվում է որպես օրենսդրության համակարգված ճյուղ:

Կրթական իրավունքի համակարգված կառույցի ստեղծման համար անհրաժեշտ է.

1. որոշել կրթական հարաբերությունների բովանդակությունը և կառուցվածքը, որպես հասարակական հարաբերությունների ինքնուրույն ձև, որը կարող է հանդես գալ որպես իրավունքի նոր ճյուղ,

2. բացահայտել կրթական իրավունքի մեթոդների և իրավական ռեժիմի բովանդակությունը,

3. հետազոտել այլ իրավունքների ճյուղերի իրավական ինստիտուտները և որոշել նրանց տեղը և դերը կրթական իրավունքի առարկայում:

Իրավահարաբերությունը հասարակական հարաբերությունների իրավական կարգավորման մեխանիզմի կենտրոնական տարրերից մեկն է: Հենց իրավահարաբերության իմացությունն է