Օրինակ, սովորողը, կամ մանկավարժը քրեական հանցագործություն կատարելու դեպքում կամային գործողությունը (հանցագործությունը) կատարում է միայն ապագա մասնակիցներից մեկը՝ հանցագործը, բայց հանցագործի կամքն ուղղված է հանցանք կատարելուն, այլ ոչ իրավահարաբերության հաստատմանը, որն առաջանում է իր կամքից անկախ: Տվյալ դեպքում տեղի է ունենում իրավաբանական փաստի հատկության միաձուլում իրավահարաբերության հետ՝ առաջանալով նրա հիմքից: Հայտնի է, որ իրավաբանական փաստերը կարող են առաջանալ մարդկանց կամքից անկախ:
Անզգուշորեն /պատահական/ վնաս պատճառելը տեղի է ունենում տուժողի /վնասը կրողի/ և վնաս պատճառողի կամքից անկախ: Բայց դա իրավահարաբերություն չէ, այլ՝ իրադարձություն, որը հիմք է ծառայում կոնկրետ իրավահարաբերության առաջացման համար: Հենց ինքը՝ իրավահարաբերությունն առաջանում է տուժողի կամքով: Օրենքով սահմանված դեպքերում նա կարող է ներել վնաս պատճառողին՝' չներկայացնելով ոչ մի հայց, այդ դեպքում՝ իրավահարաբերություն չի լինի: Տուժողը կարող է նաև հարթել իր հայցը՝ համաձայնեցնելով վնաս պատճառողի հետ կամ հայցով դիմել դատարան /սովորողների միջև նման հարաբերությունների ծագման դեպքում հարցը լուծվում է հիմնականում կողմերի համաձայնության գալով/: Հետևաբար, կամքի առկայությունը որպես իրավահարաբերության առաջացման հիմք, տվյալ դեպքում անվիճելի է: Այստեղ կամքը գտնվում է կամ պաշտոնական անձի կողմում, ով հարուցում է կատարված այդ փաստի հիման վրա քրեական գործ, կամ տուժողի կամքի համաձայն քրեական պատասխանատվության ենթարկված մեղավոր անձից տուժանքի բռնագանձումը:
Ցանկացած իրավահարաբերություն առաջանում է իրավունքի նորմի հիման վրա և տվյալ իրավական նորմի խախտումների դեպքում պաշտպանվում է պետության կողմից:
Իրավահարաբերության այն մասնակիցը, ով գտնում է, որ իր իրավունքները խախտվել են, իրավունք ունի դիմել իրավասու կազմակերպություններ՝ պաշտպանվելու համար, քանի որ ըստ ՀՀ Սահմանադրության, յուրաքանչյուրն իրավունք ունի ամեն կերպ պաշտպանել սեփական իրավունքները և ազատությունները օրենքով չարգելված միջոցներով:
Քանի որ իրավական նորմով սահմանված իրավահարաբերությունների պաշտպանությունը պետական գործառույթ է, այլ հասարակական հարաբերություններից այն տարանջատվում է նաև հենց այդ հատկության շնորհիվ, քանի որ վերջինիս պաշտպանությունն ու վերահսկողությունը կատարում է ուսումնական հասատության կոլեկտիվը, կամ այնտեղ գործող որևէ հասարակական կազմակերպություն, մանկավարժական հանրություն կամ սուբյեկտ, որոնք հաստատել են համապատասխան սոցիալական նորմերը:
Այսպիսով՝ իրավահարաբերություններն անհատականացված կապեր են, որոնք առաջանում են իրավական հիմքով՝ քաղաքացիների և այլ անձանց միջև սուբյեկտիվ իրավունքների և իրավաբանական պարտականությունների տեսքով և պետության հարկադրանքի ուժով ստիպում են դրանց կատարումը:
Իրավահարաբերություններին բնորոշ հատկանիշներն են՝
Առաջին, իրավահարաբերության կողմերը օժտվում են իրավունքի նորմում ընդհանուր ձևով ամրագրված կոնկրետ իրավաբանական իրավունքներով և պարտականություններով՝ նրանց վարքը կառուցվում է տվյալ իրավունքներին և պարտականություններին համապատասխան: Հետևաբար, իրավահարաբերությունների նորմի պահանջները մարմնավորվում են կյանքում:
Երկրորդ, իրավահարաբերության մասնակիցները օժտվում են փոխադարձ իրավաբանական իրավունքներով և պարտականություններով: Եթե իրավահարաբերության մեկ սուբյեկտն օժտված է իրավունքով, ապա մյուսի վրա դրվում է իրավաբանական պարտականություն: Դեռ հռոմեացի իրավաբանները, իսկ, այնուհետև, նաև ժամանակակից իրավագիտության ներկայացուցիչները նշել են, որ իրավունքը սուբյեկտիվ իմաստով կազմված է իրավասություններից և պարտականություններից, ընդ որում, «որոշ անձանց իրավունքներ միշտ համապատասխանում են այլ անձանց պարտականություններին»: Մեկ անձի իրավաբանական ազատությունը անպայմանորեն իր մեջ ներառում է այլ անձին վերաբերող գերագույն պահանջը՝ հարգել այդ ազատությունը: Այս միտքը հստակ արտահայտել է նաև Կ. Մարքսը, ասելով, որ չկա իրավունք առանց