3. Հատուկ կրթության համակարգում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող՝
- շեղվող վարք ունեցող երեխաների և դեռահասների համար նախատեսված հատուկ կրթադաստիարակչական հաստատությունների սաներ,
- հոգեբանա-մանկավարժական և բժշկա-սոցիալական օգնության կարիք ունեցող երեխաների համար նախատեսված կրթական հաստատությունների սովորողներ, սաներ,
- զարգացման շեղումներ ունեցող սովորողների, սաների համար նախատեսված կրթական հաստատությունների սովորողներ, սաներ,
- ներառական կրթության մեջ ընդգրկված սովորողներ,
- երկարատև բուժման կարիք ունեցող /21 օրից ավել/ երեխաների համար նախատեսված առողջարանային տիպի կրթական հաստատությունների սովորողներ, սաներ,
4. երեխաների լրացուցիչ կրթության համար նախատեսված կրթական հաստատությունների սովորողներ, սաներ:
5. Արհեստագործական ուսումնարանում և ուսումնական կենտրոններում՝
- նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության կրթական հաստատությունների սովորողներ, /այլ երկրներում նաև լիցեյիստներ/:
6. Քոլեջներում՝
- միջին մասնագիտական կրթության կրթական հաստատությունների ուսանողներ, կուրսանտներ, ունկնդիրներ,
- լրացուցիչ մասնագիտական կրթության (մասնագետների որակավորման բարձրացման՝
կրթական հաստատությունների ունկնդիր սովորողներ:
7. Բարձրագույն մասնագիտական կրթության կրթական հաստատություններում՝
- համալսարանում,
- ինստիտուտում,
- ակադեմիայում,
- կոնսերվատորիայում,
- դրանց մասնաճյուղերում սովորող ուսանողներ:
8. Հետբուհական մասնագիտական կրթության համակարգում՝
- ինտերնում,
- կլինիկական օրդինատուրայում,
- մագիստրատուրայում,
- ասպիրանտուրայում,
- դոկտորանտուրայում սովորողներ և հայցորդներ):
Ըստ ուսուցման ձևերի՝ կարելի է առանձնացնել սովորողների այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են՝
- առկա /ստացիոնար/ ուսուցման համակարգում սովորողներ,
- հեռակա ուսուցման համակարգում սովորողներ,
- երեկոյան կրթության համակարգում սովորողներ: /Հայաստանում միայն լրացուցիչ կրթությամբ սովորողներ/:
9. Հեռավար /էքստերն/ (այսուհետ՝ դրսեկություն)՝ ինքնակրթությամբ և ուսումնական հաստատությունում գիտելիքների ամփոփիչ ատեստավորման եղանակով իրականացվող կրթության ձևով սովորողներ:
Գոյություն ունի սովորողների ևս մեկ խումբ /կատեգորիա/, որը չի կարող ընդգրկվել վերոհիշյալներում: Դրանք տնային պայմաններում կրթություն ստացողներն են /տանը սովորողները/, քանի որ նրանց կայուն-ծանր առողջական վիճակից ելնելով ուսուցումն իրականանում է կրթական հաստատության պատերից դուրս, չնայած մնացած հիմնական պահանջները (կրթության բովանդակության համապատասխանությունը կրթական ծրագրերին և պետական կրթական չափորոշիչներին) պահպանվում են:
Կրթական ծառայությունների ֆինանսավորման ձևից կախված՝ սովորողները բաժանվում են