Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/178

Այս էջը հաստատված է

ոստիկանություն, պետական ձեռնարկություն, տեղական իշխանության մարմին և այլն), որպես կանոն, հետապնդում են ընդհանուր, հանրային նպատակներ: Դա պայմանավորում է նրանց առավել կայունությունը, ինչպես նաև առավել անկախությունն այն անհատ անձանցից, որոնք մտնում են իրավաբանական անձի կազմի մեջ: Հանրային-իրավական բնույթ ունեցող իրավաբանական անձի գոյությունը կախված չէ նրա անդամների կամքից: Կառավարությունը չի կարող դադարեցնել իր, որպես գործադիր իշխանության գոյությունը, նույնիսկ եթե ՀՀ կառավարության /նախարարների կաբինետի/ բոլոր անդամներն էլ հրաժարական տան:

Պետական ուսումնական հաստատությունը չի անհետանում, եթե նրա ղեկավարը անցնում է կենսաթոշակի, դատարանը մնում է որպես արդարադատության մարմին նույնիսկ այն դեպքում, եթե նրա բոլոր անդամները հրաժարվել են իրենց պաշտոնից: Պաշտոնաթող կառավարության /նախարարների կաբինետի/ փոխարեն կձևավորվի նոր կառավարություն /կաբինետ/, ուսումնական հաստատությունը կգլխավորի նոր ղեկավար, դատարանը կհամալրվի դատավորների նոր կազմով՝ հատկապես այս կերպ են շարունակում գործել տվյալ կազմակերպությունները որպես իրավաբանական անձինք և իրավահարաբերության սուբյեկտներ ընդհանրապես:

Այլ բան է, երբ իրավաբանական անձն իր գործունեությունը կառուցում է մասնավոր իրավաբանական սկզբունքով (առևտրային բանկ, մասնավոր ֆիրմա կամ ձեռնարկություն, բաժնետիրական ընկերություն): Այն հետապնդում է իր անդամների՝ ավանդատուների, բաժնետերերի, փայատերերի մասնավոր նպատակներն ու շահերը և, հետևաբար, կարող է դադարեցնել իր գոյությունը այդ անձանց կամքով: Այդպիսի մասնավոր իրավական անձանց անդամները տվյալ կազմակերպության լրիվ ներկայացուցիչներ են՝ նրանց կամքը լրիվ իմաստով իրավաբանական անձի կամքն է: Այդպիսին են նաև հասարակական, բարեգործական կազմակերպությունները:

Իրավահարաբերության հատուկ սուբյեկտ է պետությունը: Այն պետա-իրավական և վարչա-իրավական հարաբերությունների կարևորագույն մասնակիցն է: Պետությունը հանդիսանում միջազգային-իրավական հարաբերությունների հիմնական սուբյեկտ: ՀՀ վարչապետը կամ նրա լիազորությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարը պետության անունից հանդես են գալիս որպես սոցիալ-իրավական հարաբերությունների սուբյեկտ միջազգային ասպարեզում՝ որպես մեր պետության պաշտոնական ներկայացուցիչ:

Իր ռազմավարական ծրագրերին համապատասխան, ՀՀ կառավարությունն իրականացնելով կրթական ծրագրեր, առաջին հերթին ապահովում է կրթության համընդհանուր հասանելիության դրույթը:

Որակյալ կրթության ապահովումն առաջին հերթին ուսումնական հաստատության պարտականությունն է: Այդ պարտականության իրականացման համար կրթական հաստատությունն ինքնուրույն է լուծում ուսումնական գործընթացի իրականացման հարցերը, ինչպես նաև կադրերի ընտրությունն ու տեղաբաշխումը:

Այսպիսով, ուսումնական հաստատությունը որպես կրթական հարաբերությունների անմիջական մասնակից, առաջին հերթին հանդես է գալիս որպես վարչական, քաղաքացիաիրավական, աշխատանքային և այլ հարաբերությունների սուբյեկտ, ձեռք է բերում՝

1) կրթական գործընթացի կառավարման մարմնի իրավունք,

2) կրթական գործընթացի իրականացման համար անհրաժեշտ ունեցվածքի սեփականատիրոջ իրավունք,

3) որպես գործատու հանդես գալու իրավունք: Միևնույն ժամանակ, որպես կառավարման մարմին՝ կրթական հաստատությանն իրավունք է տրվում ինքնուրույն իրականացնել կրթական գործընթացի կազմակերպական, կրթամեթոդական ապահովման աշխատանքները, ինչպես նաև մշակել և հաստատել կրթական ծրագրեր և ուսումնական պլաններ և այլն: Սեփական ֆինանսական միջոցների սահմաններում կրթական հաստատությունն իրավասու է լուծել նյութատեխնիկական ապահովման, ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման մի շարք հարցեր՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:

Ուսումնական հաստատությունը, հանդես գալով որպես իրավաբանական անձ, իրականացնում է իրավական անձի համար նախատեսված բոլոր իրավունքները՝ իրականացնում մասնաշենքերի,