Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/182

Այս էջը հաստատված է

Ուսումնական հաստատության, կրթության կառավարման մարմինների և ընդհանուր հասարակության ցանկությունն է՝ ունենալ օբյեկտիվ տեղեկություններ սովորողների ուսուցման որակի և դաստիարակության մասին, որոնք բավարարվում են հատուկ ձևերի և մեթոդների օգնությամբ, որոնք կիրառվում են միայն կրթական ոլորտում:

Առաջին հերթին որակի չափանիշ է պետական կրթական ստանդարտը /չափորոշիչը/, որը պարունակում է սովորողների գիտելիքների մակարդակի, հմտությունների և կարողությունների միասնական պահանջներ:

Երկրորդ դեպքում, սովորողներին բնորոշ գիտելիքների, հմտությունների և կարողությունների օբյեկտիվության գործընթացը նրանց հասանելի է դառնում տարբեր տեսակի՝ փուլային և վերջնական, փորձությունների օգնությամբ՝ ուսումնական պլանով սահմանված առարկաներից համալիր որակավորման կրթական վերջնական փուլային աշխատանքների պաշտպանությամբ (ստուգողական, դասարանային, տնային, կուրսային, դիպլոմային, ավարտական թեզ, պետական քննություններ և այլն):

Երրորդը՝ սովորողների կրթության որակի սուբյեկտիվ գնահատականները պակասեցնելու նպատակով գործածվում է նրանց ատեստավորման կոլեգիալ անցկացում (78, Ն.Ա. Սելեզնյովա, էջ՝ 8):

Այսպիսով, կրթության որակի վերահսկման գործընթացը այնքան է հարմարեցված վերահսկվող օբյեկտի առանձնահատկությանը, որ այն համարվում է կրթական գործընթացի անբաժան մասը և օրինաչափորեն մտնում է կրթական հարաբերությունների բովանդակության մեջ:

Հետևաբար, կրթության որակի հսկողություն վարելու իրավունքը վերաբերում է ուսումնական հաստատության իրավունքների ամբողջականությանը, որոնք բնութագրում են նրան որպես կրթական հարաբերությունների մասնակից:

Ուրեմն, ուսումնական հաստատությունն իր իրավասության շրջանակում առաջնահերթ և վճռական դեր ունի կրթական գործընթացում ծագող իրավահարաբերություններում, կրում է մարդկանց կրթություն ստանալու սահմանադրական իրավունքն ապահովելու պարտականություն:


5.2.4. Մանկավարժը, պրոֆեսորադասաիասական կազմի աշխատողը որպես կրթական իրավահարաբերությունների սուբյեկտ

5.2.4.1. Կրթական աշխատողների տեսակները /խմբերը/

Կրթական իրավահարաբերությունների հաջորդ մասնակիցները մանկավարժական և պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողներն են, ովքեր հանդես են գալիս որպես մասնագետներ, որոնք իրենց գործողություններով իրականացնում են կրթական գործընթաց, վարում սովորողների հետ պարապմունքներ: ՀՀ օրենսդրությունը տրամադրում է նրանց իրավունքների և ազատությունների լայն բնագավառ, որպեսզի մանկավարժները իրականացնեն իրենց մասնագիտական գիտելիքները, հմտությունները և կարողությունները:

Նրանք ընդգրկված են կրթության ոլորտի աշխատողների կազմի մեջ:

Կրթության ոլորտի աշխատողներն այն անհատներն են, ովքեր իրականացնում են որոշակի եղանակով կամ ձևով անմիջական կամ միջնորդավորված գործունեություն, որը կապված է ուսումնական հաստատությունների կրթություն և դաստիարակություն նպատակների իրացման հետ: Ուրեմն, անմիջական գործունեությանը կարելի է վերագրել միայն մանկավարժական գործունեությունը, որն իրականացվում է ուսումնական հաստատություններում մանկավարժության աշխատողների (ուսուցիչներ, դաստիարակներ, դասվարներ, դասավանդողներ), այսինքն՝ գործունեություն, որն անմիջականորեն կապված է սովորողների (դաստիարակվողների) կրթության և դաստիարակության հետ:

Մնացած բոլոր գործունեության տեսակները միջնորդավորված են, քանի որ կապված են մանկավարժական գործընթացների ապահովման հետ, օրինակ՝ կառավարչական, կազմակերպչական,