Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/189

Այս էջը հաստատված է

տարբեր երկրներում «չոր օրենք» հաստատելու կամ ալկոհոլային խմիչքների վաճառքն էականորեն սահմանափակելու բազում փորձերը /ինչպես ԱՄՆ-ում՝ անցյալ դարասկզբին և վերջերս՝ ՌԴ-ում/:

Օբյեկտն իրավահարաբերության այն տարրն է, որը միավորում է սուբյեկտներին և նրանց դրդում ակտիվ գործողությունների: Բարիքի փոխանցումը պարտավորված անձից իրավազոր անձին հաճախ լինում է հատուցելի և, հետևաբար, ծնում է նրանց միջև հակասություններ: Իրավունքի նորմը սուբյեկտիվ իրավունքների և իրավաբանական պարտականությունների տեսքով հաստատելով սուբյեկտների վարքի առավել նպատակաուղղված տեսակ, փաստորեն քաղաքակիրթ ձևով վերացնում է հավանական հակասությունները:

Իրավահարաբերության օբյեկտը մարդկանց վարքագիծն է, ինչը կարող է տարբեր լինել իր բովանդակությամբ: Այլ կերպ ասած, իրավահարաբերությունների մասնակիցների վարքի վրա ազդելով հասնում են իրավական կարգավորման նպատակին: Այսպես, իրավահարաբերությունների օբյեկտը, օրինակ՝ մանկավարժին /պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողին/ աշխատանքի ընդունելու, նրա կատարած աշխատանքի համար վարձատրելու կապակցությամբ ուսումնական հաստատության ադմինիստրացիայի /վարչակազմի/ գործողություններն են: Ադմինիստրացիայի գործողություններն ուղղված են աշխատողների աշխատանքի, աշխատավարձի իրավունքների բավարարմանը: Հանրակրթական իրավահարաբերություններից է, օրինակ, սովորողին կրթական չափորոշիչներով սահմանված նվազագույն գիտելիքներ հանդես բերելու համար մի դասարանից մյուսը տեղափոխելը և այլն: Բազմազան փաստացի գործողությունների միջոցով բավարարվում են կրթաիրավական, պետաիրավական և վարչաիրավական հարաբերությունների մասնակիցների շահերը:

Այսպիսով, իրավահարաբերության օբյեկտն այն է, ինչին ազդում է իրավահարաբերությունը: Պարզելու համար, թե ինչի վրա են ազդում իրավահարաբերությունները, անհրաժեշտ է սկզբում որոշել իրավունքի նորմի օբյեկտը: Իրավական նորմերը, ինչպես հայտնի է, կարգավորում են հասարակական հարաբերությունները: Նրանց ներգործության օբյեկտը մարդկանց կամային վարքագիծն է: Իրավահարաբերությունները կոնկրետացնում են իրավունքի նորմերով նախատեսված սուբյեկտի /անհատի/ նկատմամբ կիրառվող ընդհանուր իրավունքներն ու պարտականությունները: Հետևաբար, իրավահարաբերության օբյեկտը նրա մասնակիցների փաստացի վարքագիծն է:

Իրավահարաբերության մասնակիցներն իրենց վարքագիծը կառուցում են սուբյեկտիվ իրավունքների և իրավաբանական պարտականություններին համապատասխան: Իրավահարաբերության մասնակիցների վարքագիծը միշտ ունի հասարակական նշանակություն: Այն իրականացվում է հասարակության, պետական և անհատի բազմազան օրինական շահերը բավարարելու նպատակով: Հետևաբար, կրթական ոլորտի սուբյեկտները մտնելով իրավահարաբերության մեջ բավարարելու համար իրենց որոշակի նյութական, հոգևոր և այլ պահանջմունքներ (օրինակ, ձեռք են բերում կրթական ծառայություններ, ստանում կրթաթոշակ, կամ կրթավճարի զեղչի իրավունք և այլն):


5.3.2. Կրթական իրավահարաբերությունների օբյեկտի հիմնական տեսակները

Կրթական իրավահարաբերությունների հիմնական օբյեկտներն են՝

ա. կրթական գործունեության (կրթական գործընթացի) ընթացքում կամ կրթական ծառայություններ մատուցելիս սովորողների (ուսուցում ստացողների) կողմից ձեռք բերված և սովորեցնողների (մանկավարժների) կողմից փոխանցված գիտելիքների, կարողությունների, հմտությունների (ԳԿՀ) բովանդակությունը, ծավալը, մակարդակը և բնույթը՝ պետական կրթական չափորոշիչների պահանջներին և կրթության համապատասխան մակարդակի և ուղղվածության կրթական ծրագրերին համապատասխան;

բ. կրթական գործընթացի (այսինքն՝ անձամբ սովորողի ուսումնառության վրա թափած ջանքերի /աշխատանքի/, մանկավարժի աշխատանքի, կրթական հաստատության կողմից ուսումնա-դաստիարակչական գործընթացի կազմակերպման և այլն) որակը և արդյունավետությունն