և կրթական իրավունքի վերաբերյալ տարբեր հեղինակների արտահայտած որոշ տեսակետներ լրացնելով դրանք նորագույն մոտեցումներով և հայաստանյան իրականությամբ։ Աշխատել ենք տալ նաև գրքում օգտագործված բոլոր եզրույթների սահմանումները և բացատրությունները։
Հնարավոր է նաև, որ գրքում արտահայտված որոշ մոտեցումներ կամ տեսակետներ չհամընկնեն համալսարանական որոշ շրջանակներում ձևավորված կարծրատիպերի հետ։ Սակայն, եթե գործն ուզում ենք առաջ տանել, ապա անհրաժեշտ է այդ մասին բարձրաձայներ բանավիճել, ինչը կնպաստի առարկայի առաջընթացին։ Օրինակ, այս աշխատանքում պատասխան է տրվել այն հարցին, թե կրթական իրավունքը Հայաստանի իրավական համակարգի ինքնուրույն ճյուղ և գիտություն է, թե՞ համալիր իրավունքի ճյուղ կամ օրենսդրություն։ Կարծում ենք և համոզված ենք, որ այն այդպիսին է և կունենա համընդհանուր ճանաչում։ Հնարավոր է, որ շատերը համամիտ չլինեն այս տեսակետին։ Սակայն հետաքրքիր կլինի, և պատրաստ ենք լսել ու հաշվի առնել ցանկացած խոհեմ կարծիք, ինչը կօգնի առաջ մղելու կրթական իրավունքի արդիական գաղափարները։
Սույն աշխատանքի տարբեր բաժինների օտարալեզու նյութերի հայթայթմանն օգնել են նաև սոցիոլոգ Վարսինե Միսկարյանը, իրավաբաններ Լիլիթ Սեդրակյանը և Գոռ Ալոյանը։
Աշխատանքի հիմնական մասի գիտական խմբագրումը կատարել են ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնի վարիչ, իրավագիտության դոկտոր Հ. Ստեփանյանը և ՀՊՄՀ իրավագիտության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Վ. Ստեփանյանը ինչի համար բոլորից շնորհակալ ենք։
Իմ պարտքն եմ համարում առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՀՊՄՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան պարոն Է. Գևորգյանին և ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Ռ. Միրզախանյանին՝ գաղափարին նեցուկ կանգնելու և ցուցաբերած օժանդակության համար։