Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/197

Այս էջը հաստատված է

մեջ, որի ժամանակ նա զբաղվում է նրանով, ինչ գիտելիքներ որ յուրացրել է, սեփականացրել ու անհատականացրել է:

Այսպիսին է անձի սոցիալականացման լավագույն միջոցը։ Երեխայի և մեծահասակի համագործակցության մասին նշել է Լ. Ս. Վիգոտսկին /87, հատոր 2, էջ՝ 164/, որ մանկավարժական գործընթացում կենտրոնական օղակը այնպես, ինչպես երեխայի մտավոր զարգացումը տեղի է ունենում բարձրագույն հոգևոր ֆունկցիաների ձևավորման ճանապարհով, մեծահասակների օգնությամբ և մասնակցությամբ, այսինքն՝ երեխայի մշակութային զարգացման ընթացքում:

Հենց այս գործընթացում, այս հարաբերության մեջ գիտելիքները, կարողությունները և հմտությունները հանդիսանում են դրանց օբյեկտները: Մնացած բոլոր իրավահարաբերություններում /քաղաքացիական, աշխատանքային, վարչական և այլն/ գիտելիքները, կարողությունները և հմտությունները հանդիսանում են այդպիսի հարաբերությունների առաջացման և գոյատևման անհրաժեշտ պայմաններից:

Այսպիսով, կրթական իրավահարաբերության սբյեկտ է կոնկրետ բարիքը, որի առիթով սահմանված է սուբյեկտների՝ տվյալ իրավաբանական կապը: Իրավահարաբերությունների տարբեր տեսակներում առկա են տարբեր կապեր: Իրավահարաբերության օբյեկտը պատասխանում է այն հարցին, թե ինչն է նրա սուբյեկտների տվյալ իրավաբանական կապի, այսինքն՝ որևէ բարիք ստանալու առարկան:

Դատավարական իրավահարաբերություններում օբյեկտ է քաղաքացու՝ կրթության ապահովության այն կոնկրետ իրավունքը, որը նա վիճարկում է։

Նշված իրավահարաբերությունների բոլոր օբյեկտները քաղաքացու այդ իրավահարաբերությունները հաստատելու առիթ են ծառայում, նրանք էլ տվյալ իրավահարաբերություններում որոշում են սուբյեկտների գործողությունները և վարքագիծը:

Կրթական իրավահարաբերության յուրաքանչյուր կոնկրետ տեսակ ունի իր հատուկ օբյեկտը, որի առիթով էլ ծագում է սուբյեկտների իրավաբանական կապը: Այդ պատճառով, պարզաբանելով կրթության իրավահարաբերության կոնկրետ տեսակը, պետք է նշել ոչ միայն նրա սուբյեկտները, նրանց իրավունքներն ու պարտականությունները (իրավահարաբերության բովանդակությունը), այլև, առաջին հերթին, նրա օբյեկտը իբրև իրավահարաբերության էական տարրերից մեկը: Ընդ որում, հարկավոր է կողմնորոշվել «իրավահարաբերությունն» անվանելու հարցում, քանի որ դրա մեջ արդեն կա նրա օբյեկտը: Այսպես, նախադպրոցական կրթության իրավահարաբերություններում օբյեկտ է երեխայի խնամքը, դաստիարակությունը, հանրակրթության իրավահարաբերություններում՝ գրել-կարդալ սովորեցնելը, կրթելը, մտահորիզոնն ընդլայնելը, դաստիարակությունը և այլն: Իսկ նրանց ընթացակարգային իրավահարաբերություններում օբյեկտը կլինի նախադպրոցական հաստատություն կամ դպրոց ընդունելու մասին կայացրած որոշումը: Կոնկրետ օբյեկտն առկա է ոչ միայն հիմնական նյութական իրավահարաբերությունների անվանումներում, այլև գործընթացային և ընթացակարգային իրավահարաբերություններում: Օրինակ, ընթացակարգային իրավահարաբերությունների անվանումները (կրթաթոշակի նշանակման, ժամանակավոր հղիության և ծննդաբերության պատճառով տարկետման, կրթավճարի զեղչման, տանը մատուցվող կրթական ծառայությունների մատուցման և այլն) արդեն նշում են ընթացակարգային իրավահարաբերությունների համապատասխան օբյեկտը: Այդպես է նաև վերը նված հանգամանքների պատճառով ծագող վեճերի մասին դատավարական իրավահարաբերությունների դեպքում:

Կրթական իրավունքի իրավահարաբերությունների օբյեկտի մասին հարցը գիտության մեջ անբավարար է մեկնաբանված և լավ չի ուսումնասիրված, այդ պատճառով էլ այդ իրավահարաբերությունների օբյեկտներն ուսումնական գրականության մեջ քիչ են մեկնաբանված:

Անհրաժեշտ է դրանք հստակեցնել, քանի որ կրթական իրավահարաբերություններում իրականացվում է կրթության այս կամ այն կոնկրետ տեսակի իրավունքը, որի համար էլ ծագում են տվյալ իրավահարաբերությունները, ապա և տվյալ իրավունքի իրականացման ապահովումն է օբյեկտ: Հատկապես դրան էլ ուղղված է կոնկրետ իրավահարաբերության ողջ բովանդակությունը, այսինքն՝ նրանց սուբյեկտիվ իրավունքները և պարտականությունները: