Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/206

Այս էջը հաստատված է

հատուկ պայմանների կարիք ունեցող հետևյալ երեխաները.

ա) խոսքի ծանր խանգարումներ, հնչյունահնչույթային և խոսքի ընդհանուր թերզարգացում ունեցող երեխաները,

բ) լսողության խանգարում՝ չլսող (խուլ), թույլ լսող և լսողության կորուստ ունեցող երեխաները,

գ) տեսողության խանգարում՝ կույր, թույլ տեսնող, ուշ կուրացած, շլություն ունեցող երեխաները.

դ) մտավոր հետամնացություն ունեցող երեխաները,

ե) հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաները,

զ) հոգեբանական զարգացման խնդիրներ՝ ուսումնական ունակությունների զարգացման յուրահատուկ խանգարումներ ունեցող երեխաները,

է) վարքային և հուզակամային ոլորտի խանգարումներ ունեցող երեխաները:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության իրավունքը ապահովելու նպատակով ուսումնական հաստատություններում կարող են առանձնացվել հատուկ կրթության կառուցվածքային ստորաբաժանումներ, բացառապես կրթության պետական կառավարման լիազոր մարմնի որոշմամբ:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ՀՀ կառավարության սահմանած կարգով իրականացվում են առանձին մարզական պարապմունքներ:

Նույն օրենքի հոդված 6-ով սահմանվում է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք անհրաժեշտության դեպքում կարող են օգտվել օգնականի ծառայություններից:

  • «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 21-ի 6-8-րդ մասերի համաձայն՝ սովորողներն ունեն օգտվելու ուսման տարեկան վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման իրավունքից (ուսումնական նպաստների ձևով)՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով,
  • օգտվելու սահմանված չափի, ներառյալ՝ անվանական, ինչպես նաև իրենց ուսման ուղարկած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց նշանակած կրթաթոշակներից, նպաստներից, վարկերից, նվիրատվություններից և դրամաշնորհներից,
  • ուսման վճարի փոխհատուցում նպաստի ձևով տրվում է մրցայթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ուսանողներին՝ ՀՀ օրենքներով սահմանված կարգով, կառավարության հաստատած տեղերի քանակին և կարգին համապատասխան,
  • առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկը և քանակը հաստատում է կառավարությունը, ինչպես նաև սահմանված կարգով փոխհատուցում է այդ ուսանողների նպաստը:

Ուսանողներին պետական կրթաթոշակ է տրվում գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար: Պետական կրթաթոշակի տրման կարգը և չափը սահմանում է կառավարությունը:

«Բուհական և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 17-ին համապատասխան, բուհի սովորողները իրավունք ունեն օգտվելու ուսման տարեկան վարձի մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ գործող օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով ստանալու սահմանված չափի, ներառյալ՝ անվանական, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, ինչպես նաև ուսանողական վարկ»:

Ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին մասնակցելու համար ստանալ բարոյական և (կամ) նյութական խրախուսանք՝ ՀՀ օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության սահմանած կարգով:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 28-ի համաձայն՝ ՀՀ կառավարությունը սահմանում