Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/208

Այս էջը հաստատված է

կարգավիճակի բաղադրամասն է. որպես ուսումնական հարաբերությունների մասնակիցներ, նրանց իրավունքներն ու պարտականությունները իրենց ունեցած կագավիճակից դուրս չեն: Այն անձը, ով անկախ պատճառից դադարեցնում է ուսումնական պարապմունքները կրթական հաստատություններում, ինքնաբերաբար զրկվում է բոլոր տեսակի արտոնություններից և երաշխիքներից, որոնք նա ձեռք էր բերել որպես սովորող կրթության հասանելիության ապահովման համար:

2. կրթական կառույցներում սովորողների սոցիալական պաշտպանության միջոցների աղբյուրը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին այդ նպատակով հատկացվող բյուջեներն են, ինչպես նաև բարեգործական և կրթական հաստատությունների համար օրենքով սահմանված այլ գործունեության արդյունքներով ստացվող միջոցները: Այս նույն աղբյուրները ծառայում են նաև կրթության ոլորտի մնացած ծախսերը հոգալու համար:

3. Ինչպես սովորողներին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը, այնպես էլ նրանց կրթության վրա կատարված ծախսերն անվերադարձ են, և, հետագայում, սովորողները չեն փոխհատուցում:

Շարադրվածը հիմնավորում է այն դրույթը, որ, դրանցով իսկ, սոցիալական աջակցության ինստիտուտների իրականացման հետ կապված հարաբերությունները չեն մտնում քաղաքացիական իրավունքի առարկայի մեջ, որի առաջատար սկզբունքներից մեկը՝ գույքային հարաբերությունների մեծամասնության կարողության լիակատար քաղաքացիա-իրավական հարաբերությունների փոխհատուցելի լինելն է:

Կրթական իրավունքի համակարգի մեջ մտնում են այն իրավական ինստիտուտները, որոնք կարգավորում են ուսումնական հաստատությունների կառավարման գործերում սովորողների մասնակցությունը, հարաբերությունները՝ հնարավորություն տալով նրանց հանդես բերել իրենց հասարակական և քաղաքացիական ակտիվությունը:

Նախ, «Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 28-ի 4-րդ մասը սահմանում է, որ ուսանողներն ազատ են՝ ըստ իրենց հակումների գիտելիքներ ստանալ, հետազոտություններով զբաղվել: Նրանք կարող են մասնակցել ուսուցման որակն ապահովող գործառույթներին և գնահատել պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արղյունավետությունը: Իսկ նույն հոդվածի 10-րդ մասը սահմանում է, որ բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմիններում անդամների թվի առնվազն քսանհինգ տոկոսն ուսանողներն են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է համապատասխան մակարդակի ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմինը՝ ուսանողական խորհուրդը:

Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական խորհրդի կանոնադրությունը հաստատում է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմինը՝ պետական լիազորված մարմնի ընդունած օրինակելի կանոնադրության հիման վրա:

Բացի այդ, «Բուհական և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 15-ի 2-րդ մասին համապատասխան (2.) պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհուրդը ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինն է, որն ստեղծվում է (5) տարի ժամկետով, բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան: Խորհրդի նախագահի և անդամների իրավասությունները սահմանվում են կանոնադրությամբ:

«Բուհական և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 17-ի 2-րդ մասում, ի շարս ուսանողների իրավունքների, 4-րդ կետով սահմանված է, որ նրանք իրավունք ունեն մասնակցելու բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան կառավարման մարմինների աշխատանքներին, դա նախատեսված է օրենքով կամ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

Խորհուրդը ձևավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի, լիազորված մարմնի ներկայացուցիչներից: Նման կարգ է սահմանված նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված