Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/212

Այս էջը հաստատված է

գ/ հասարակության լիիրավ անդամի ձևավորմանը:

Մեր կարծիքով, կրթության տարբեր աստիճանների ՀՀ օրենքներում դրանց հասկացությունների սահմանված չլինելը, այս հարցում օրենսդրի կամընտրական մոտեցումը` չի ծառայում դաստիարակության հարցերում հաջողություններ արձանագրելուն: Բացի այդ, դաստիարակության ամբողջ բեռը սովորողների ծնողների վրա գցելը, սովորողների դաստիարակության հարցերի վերաբերյալ գիտականորեն հիմնավորված ծրագրերի սակավությունը չեն կարող հնարավորություններ տալ գոհացուցիչ արդյունքներ ակնկալելու: Ուսումնական հաստատության վրա հայեցողական մոտեցման փոխարեն՝ նման պատասխանատվություն դնելը չի ենթադրում ներխուժում նրանց ինքնավարության դաշտ: Դա բխում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի սկզբունքներից և ոգուց:

Դաստիարակչական գործընթացն իրականացնելիս մանկավարժի և սովորողների իրավունքների ու պարտականությունների ամբողջությունը մի փոքր այլ կերպ է ներկայանում: Դրա վառ օրինակ է մանկավարժի դաստիարակչական գործունեություն չվարելու կամընտրական իրավունքը: Այն որևէ ձևով չափորոշիչավորված չէ, կամ ընդհանուր առմամբ չի սահմանված, թե մանկավարժը դաստիարակության ինչ մեթոդիկա պետք է կիրառի: Հետևաբար, դաստիարակչական ներգործության հնարքների, մեթոդիկաների կիրառման ընտրությունը մնում է մանկավարժի խղճին և ընտրությանը:

Իր հերթին, սովորողը պետք է հետևի ուսումնական կարգուկանոնին:

Ընդհանրապես, նեղ իմաստով դաստիարակության տակ հասկացվում է մանկավարժի և սովորողի փոխհարաբերություն՝ հասարակության սոցիալական նորմերին և արժեքներին տիրապետելու նպատակի իրագործում: Դաստիարակությունը նաև կրթական գործունեության առարկան է, իսկ սովորողների դաստիարակվածությունը՝ նրա ստացած վերջնական արդյունքը, որը մանկավարժներն ավելի բարձր են գնահատում, քան կրթվածությունը: Սակայն հնարավոր չէ սովորող դաստիարակել միայն մանկավարժի կամ դասախոսի անձնական օրինակով, կամ դաստիարակության մասին «լեկցիաներ» կարդալով: Անհրաժեշտ են հստակ սահմանված գործիքներ՝ սովորողի որոշակի արարքներին համարժեք արձագանքելու համար: Եթե սովորողի յուրացրած գիտելիքների հատվածը ստուգվում է համապատասխան քննություններ հանձնելու միջոցով, ապա դաստիարակությունը լինելով կրթության բաղադրամաս, մնացել է չկանոնակարգված և ինչպես վերևում նշեցինք՝ չչափորոշիչավորված: Հետևաբար, ելնելով կրթական ոլորտի առանձնահատկություններից, վերը նշված դաստիարակության միջոցները պետք է սահմանվեն «Կրթության մասին» ՀՀ օրենքի առանձին ինստիտուտով, որում պետք է սահմանվեն, թե որ իրավախախտման դեպքում դաստիարակչական բնույթի ինչպիսի միջոցներ կարելի է կիրառել և ում կողմից: Այսինքն՝ ցանկացած դաստիարակության բնույթի խախտում պետք է դիտարկել որպես իրավաբանական փաստ և համարժեք ընթացք տալ:

Սովորող-մանկավարժ /դասախոս/ կամ սովորող-կրթական հաստատություն հարաբերություններում կարգապահական խախտումներն իրավաբանական փաստեր են, որոնք անմիջականորեն ազդում են կրթական իրավահարաբերությունների առաջացման, փոփոխման կամ դադարեցման վրա: Կրթական հաստատությունից հեռացնելու հանգամանքը կիրառվում է ծայրահեղ դեպքերում, եթե սպառվել են դաստիարակչական բնույթի հիմնական միջոցները: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 16-ի 10 և 11-րդ մասերով սահմանված է, որ հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը կամ տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան կամ դասարան:

Ուսումնական տարվա ընթացքում՝ մինչև մայիսի 1-ը, 20-30 օր կամ 120-160 ժամ դասերից բացակայած սովորողը հանձնում է քննություններ ուսումնական պլանով նախատեսված 5 առարկաներից՝ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ: Քննություններից անբավարար գնահատական ստացած կամ 160 ժամից ավելի բացակայած սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն սովորողը պարտավոր է`