Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/22

Այս էջը հաստատված է

բոլոր ուսումնական հաստատություններում վճարովի ուսման տեսակարար կշռի կտրուկ աճի, կրթական, այդ թվում և ընդհանուր կրթական հաստատությունների դերի և իրավական կարգավիճակի փոփոխման հանգամանքով,

Հայաստանի մուտքը «Բոլոնյան գործընթաց» անխուսափելիորեն հանգեցնում է զգալի փոփոխությունների հայաստանյան բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի կազմի, բովանդակության և իրավական կարգավորման մեջ, ինչպես նաև վերապատրաստման, որակավորման բարձրացման և լրացուցիչ մասնագիտական կրթության համակարգում։ Ապագա մանկավարժի համար այդ հանգամանքը չի կարող նշանակություն չունենալ, քանի որ նրա մասնագիտական առաջընթացը էականորեն կախված է նրանից, թե որքան հաջող է մանկավարժը կողմնորոշվում նոր կրթաիրավական դաշտում և օգտագործում իր իրավունքներն ու օրինական շահերը,

Թվարկված պահերը միայն ամենաընդհանուր ձևով են բնորոշում ոչ միայն բուհերի ուսանողների այլ նաև պրակտիկ մանկավարժների կրթաիրավական պատրաստվածության կարևորտությունը։

Վերը շարադրվածը հիմքեր է տափս եզրահանգելու, որ Ա. Եսայանի «Կրթական իրավունք» ուսումնական ձեռնարկի գործնական և տեսական նշանակությունն ու արժեքը որևէ կասկած չեն հարուցում, իսկ դրա դասավանդման ու հրատարակման անհրաժեշտությունը ակնհայտ է։

Ներկայացված աշխատանքը հասուն գիտնականի իմաստալից տքնաջան աշխատանքի արդյունք է։

Համոզված ենք, որ ձեռնարկը կդառնա այս ոլորտով հետաքրքրվող ուսանողների, կրթական ոլորտի կառավարողների, ղեկավարների և մանկավարժների սեղանի գիրքը։

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական

համալսարանի իրավագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի

ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների

դոկտոր, պրոֆեսոր Վ. Ստեփանյան,



ՀՀ ԳԱ Փիլիսոփայաթյան, սոցիոլոգիայի և իրավունքի

ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների

բաժնի վարիչ, իրավաբանական գիտությունների

դոկտոր Հ. Ստեփանյան