դրանցում: Կարգապահական գործողությունների կատարելագործմանն ուղղված սանկցիաների օրենքը նախատեսում է նաև զգուշացում, հաճախելու բուհի առանձին պարապմունքների կամ նրա առանձին հաստատություններից արգելք մեկ կամ մի քանի կիսամյակ, նաև բուհում գրանցված լինելու հրամանի չեղյալ հայտարարում: Առավել խիստ կարգապահական տույժ է համարվում նաև բուհից հեռացումը երկու տարի ժամկետով:
Այլ է «Նիդեռլանդների բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների մասին» օրենքի ուսանողների կարգապահական արարքների համակարգը: Օրենքը նման արարքների շարքին դասում է.
1. բուհի կրթության համար նախատեսված միջոցների օգտագործումն այն անձանց կողմից, ովքեր բուհի ուսոանողներ չեն և չունեն համապատասխան թույլտվություն,
2. այն անձանց փաստաթուղթ չներկայացնելը, ովքեր օգտվում են բուհի կրթական միջոցներից: Անձը պարտավոր է ներկայացնել նաև կրթական միջոցներից օգտվելու իրավասություն ունենալու մասին վկայական,
3. բուհի ադմինիստրացիայի կողմից արգելված, բայց քննություն հանձնող անձին համապատասխան փաստաթղթերի տրամադրումը,
4. գիտական աստիճան շնորհելու համար՝ այն անձին, ով դրա իրավունքը չունի:
Նշված գործողությունների կատարման դեպքում կիրառվում են համապատասխան տույժեր:
Կրթական գործընթացի մասնակիցների նյութական պատասխանատվության հարցերը ՀՀ օրենսդրության մեջ չեն ստացել համապատասխան արտացոլում: Դեռևս վիճարկելի և առկախ են մնում այն ուսանողների հարցերը, ովքեր սովորելով ոչ լիցենզավորված բուհում առանց փոխհատուցվելու ստիպված են այլ բուհերում շարունակել ուսումը:
Միևնույն ժամանակ կրթության մասին օրենսդրությունը չի պարունակում հատուկ նորմեր կրթական հաստատությունների ղեկավարների և աշխատողների նյութական պատասխանատվության հարցերի վերաբերյալ, քանի որ այդ ինստիտուտը հանգամանորեն կարգավորվում է աշխատանքային օրենսդրությամբ: Սակայն ՀՀ աշխատանքային օրենսդրությունը չի կարող կարգավորել սովորողների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու կամ պատճառած վնասի հատուցման հարցեր, որոնք նրանք կատարել կամ հասցրել են ուսումնական հաստատությանը՝ գործնական կամ այլ պարապմունքների անցկացման ընթացքում: Սա հանգեցնում է նրան, որ սովորողները անկախ մեղքի աստիճանից, հիմնականում, ենթարկվում են լիարժեք նյութական պատասխանատվության, որը կրթական հաստատության աշխատողների հետ համեմատ նրանց դնում է անհավասար դրության մեջ, քանի որ վերջինները առավել հաճախ կրում են սահմանափակ նյութական պատասխանատվություն հաստատությանը հասցրած վնասի համար: Որպեսզի այս հարցում արդյունավետություն ապահովվի, պետք է կրթության մասին օրենսդրությունում լիովին հաղթահարել համալիր ինստիտուտների կարգապահական զանցանքների և կրթական հաստատությունների մասնակիցների նյութական պատասխանատվության հարցերի վերաբերյալ գոյություն ունեցող թերությունները և բացթողումները: Այս առումով հարկ է լուծել հետևյալ խնդիրները.
1. Տալ կրթական ոլորտում կարգապահական զանցանքի օրենսդրական սահմանումը՝ առանձնացնելով այն հատկանիշները, որոնք կտարբերեն օրինախախտման ձևերը՝ աշխատանքային, վարչական և քաղաքացիա-իրավական տեսակներից:
2. Ձևավորել կարգապահական զանցանքի հիմնական բաղկացուցիչ մասերը, որոնք կարող են կատարվել կրթական հարաբերությունների մասնակիցների՝ ուսանողների, մանկավարժների և կրթական հաստատության ղեկավարների կողմից:
3. Ամրագրել սանկցիաների թվարկումը կամ ցանկը, որոնք կարող են կիրառվել այն անձանց հանդեպ, ովքեր կատարել են կարգապահական խախտում:
4. Ստեղծել պայմաններ, որոնք կբացառեն կարգապահական խախտումների հակաօրինական կիրառումը, ինչպես նաև՝ կարգապահական պատասխանատվությունից ազատելը:
5. Վերացնել իրավական ակտերում առկա կրթական գործընթացների մասնակիցների նյութական պատասխանատվության մասին տարբեր օրենքներում առկա իրավական նորմերի