Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/221

Այս էջը հաստատված է

ցրվածությունը և միևնույն արարքի համար տարատեսակ պատասխանատվությունների սահմանումը:

«Կարգապահական պատասխանատվություն» հասկացությունը կրթական ոլորտում պետք է լիովին համապատասխանի «Իրավախախտում» հասկացությանը: Միևնույն ժամանակ «Կարգապահական պատասխանատվությունը» պետք է պարունակի նաև պատասխանատվության այդ տեսակին բնորոշ հատկանիշներ: Դրանց թվում առավել էական նշանակություն ունեն.

1. Սովորողների և կրթական հաստատության աշխատողների կողմից թույլ տված կարգապահական խախտումների կիրառման իրավունքը կրթական հաստատության ղեկավարին պատկանելը, քանի որ ինքն էլ իր հերթին պատասխանատվություն է կրում հիմնադրի առջև:

2. Կարգապահական խախտում թույլ տված անձի տարիքը՝ թե ո՞ր տարիքից, ինչպիսի կարգապահական տույժեր կարող են կիրառվել՝ հաշվի առնելով օրինախախտի ընկալունակությունը, հոգեբանական զարգացվածության աստիճանը՝ լիովին գիտակցելու համար իր կատարած գործողությունների և վարքապահվածքի հասարակական վտանգավորությունը,

3. Կարգապահական խախտման սոցիալապես վտանգավորության աստիճանը՝ թե ինչ չափով է այն խոչընդոտում կրթության բնագավառում օրինականության պահպանմանը և վնաս հասցնում կրթական գործընթացի այլ մասնակիցների իրավունքներին և ազատություններին: Քաղաքացու միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու կամքն իրականացվում է քաղաքացու իրավունքով և նրա հետաքրքրությամբ: Նման մակարդակի կրթություն ստանալու իրավունք քաղաքացին ձեռք է բերում սեփական ցանկությամբ՝ մրցակցային հիմունքով: Եվ եթե կրթական գործընթացում ուսանողը կորցնում է հետաքրքրությունն ուսման նկատմամբ, չի կատարում կրթական պլանը, նա ևս գործում է իր իրավունքով:

Թեև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 20-ի 3-րդ մասի 2-րդ կետը սահմանում է, որ սովորողը պարտավոր է՝ ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների ու կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները, հաճախել և մասնակցել ուսումնական բոլոր պարապմունքներին, ապա նույն օրենքի հոդված 21-ի 5-րդ մասը սահմանում է, որ եթե սովորողը չի ապահովել կրթության բովանդակությանն ու ծավալի յուրացմանը ներկայացվող նվազագույն պահանջները, ապա տվյալ ուսումնական հաստատությունը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը՝ այդ մասին տասն օր առաջ տեղյակ պահելով ծնողին:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ի 6-րդ մասի համաձայն «Բարձրագույն ուսումնական հաստատության և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության աշխատողները պարտավոր են՝

1) ապահովել կրթական և գիտական գործընթացների արդյունավետությունը,

2) պահպանել բարձրագույն ուսումնական հաստատության և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները,

3) սովորողների մեջ ձևավորել մասնագիտական որակներ, պատշաճ վարք ու վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում, հայրենասիրություն,

4) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ,

5) ոչ պակաս, քան 5 տարին մեկ, սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում:

Բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության վարչատնտեսական, ինժեներատեխնիկական, արտադրական, ուսումնաօժանդակ և այլ աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են նույն օրենքով, ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, բարձրագույն ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության