ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով, զանցանքի աննշան լինելու, կրթական հաստատության ղեկավարի կամ այլ պատասխանատու անձի անօրինական հրամանի կատարման, կրթական հաստատության ղեկավարի կամ այլ պատասխանատու անձի անօրինական հրամանի կատարումից հրաժարման հանգամանքները:
Պատասխանատվությունից ազատվելու հիմք կարող են ծառայել կատարված զանցանքի համար զղջալը, տուժածից ներողություն խնդրելը, այսուհետ՝ կրթական ոլորտի կանոնակարգը չխախտելու խոստումը, հասցված նյութական վնասի փոխհատուցումը, վաղեմության ժամկետը և այլն: Վաղեմության ժամկետը նպատակահարմար է հաշվի առնել հատկապես սովորողների նկատմամբ պատասխանատվության կիրառման ժամանակ, քանզի չկան կոնկրետ յուրահատուկ պայմաններ և դրա համար սահմանված այլ ժամկետներ: Կրթական հարաբերությունների մասնակիցների նյութական պատասխանատվության հարցերում համալիր ինստիուտը պետք է հստակեցնի պատասխանատվության տվյալ տեսակի կիրառման պայմանները: Կրթական հարաբերությունների մասնակիցներին նյութական պատասխանատվության ենթարկելու օրինականությունը և հիմնավորվածությունն ապահովելու համար ենթադրվում է 5 պայմանների առկայություն.
1. Արդյո՞ք տեղի է ունեցել իրավախախտում, կամ որքանո՞վ է տվյալ գործողությունը հակաիրավական,
2. սուբյեկտի մեղավորությունը՝ մեղքի առկայությունը /օրինակ՝ պատվի և արժանապատվության ոտնահարումը/,
3. նյութական վնասի առկայությունը,
4. կատարված իրավախախտման հանգամանքները,
5. Սուբյեկտի վերաբերմունքը տվյալ խախտման հանդեպ,
6. հակաիրավական վարքի և պատճառած վնասի միջև պաաճառահետևանքային կապի առկայությունը,
7. Ինչպիսի կարրգապահական տույժ է նախատեսվում:
Եթե, նույնիսկ, այս պայմաններից մեկը բացակայում է, նյութական պատասխանատվության ենթարկել հնարավոր չէ, կամ հնարավոր է ըստ քաղաքացիական օրենսգրքի նորմերի:
Մանկավարժական աշխատողների, ղեկավարների և այլ պատասխանատու անձանց (ուսումնական հաստատությունների) նկատմամբ նյութական պատասխանատվության հարցերը քննարկելիս պետք է կիրառել աշխատանքային օրենսգրքի նորմերը: Կրթական հաստատությանը հասցված նյութական վնասի համար ուսանողների նկատմամբ կիրառվող նյութական պատասխանատվությունը կարող է սահմանափակվել նրանց ամսական կրթաթոշակի 50 տոկոսի կամ աշխատելու դեպքում՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:
Կրթական հաստատությունների մասնակիցների նյութական պատասխանատվության ինստիտուտի նորմերի մշակումն ու հաստատումը «Կրթության մասին» ՀՀ օրենքով, կարող է տալ դրական արդյունքներ:
5.6.1. Կարգապահական և նյութական պատասխանատվության կիրառումը
Թեև ՀՀ աշխատանքային օրենսգրքի գլուխ 21-ը բավական հաջող սահմանում է աշխատողների կարգապահական պատասխանատվության հարցերը, սակայն կրթական ոլորտի սուբյեկտների կարգապահական և նյութական պատասխանատվության կիրառման ժամանակ առաջանում են լուրջ դժվարություններ:
Իրենց հերթին, «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքները և ուսումնական հաստատությունների մասին այլ նորմատիվ իրավական ակտերը ևս համարժեք ձևով չեն կարգավորում կրթական գործընթացի մասնակիցների նկատմամբ կարգապահական և նյութական պատասխանատվության կիրառման գործընթացում ծագող հարաբերությունները: Մեր կարծիքով, արժեր այս ամբողջ հետազոտական գործընթացի իրավասությունը դնել պատվո դատարանների վրա, որը կազմված կլիներ վաստակաշատ