Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/24

Այս էջը հաստատված է

առաջընթացի խոչընդոտներից՝ հայկական սոցիալական օրգանիզմն առողջացնելու և կազդուրելուն ի նպաստ։

Սոցիալական ուսմունքի հայեցակարգում ներգրավված տարրական պահանջները հանդես են գալիս որպես մարդու և քաղաքացու սոցիալական հիմնարար իրավունքների երաշխիք։ Դրանք միավորում են մի քանի նոր շեշտադրումներ և նպատակներ, որոնք արտացոլում են մինչ օրս սոցիալական բարեփոխումների զարգացումը և փոփոխվող սոցիալական իրականությունն աշխարհում և մեր երկրում, ՀՀ կառավարության, նորացված Կայուն զարգացման փաստաթղթերի որոշ դրույթներում։

Սոցիալական ուսմունքի գաղափարախոսական հենքի վրա պետք է կառուցվի ՀՀ սոցիալական միասնական քաղաքականության նոր կուրսի վերնաշենքային համակարգը։ Այն պետք է դառնա Հայաստանի սոցիալական միասնական քաղաքականության «Նարեկը», սոցիալական քաղաքականությունների և ռազմավարությունների հետագա մշակողների և իրականացնողների համար ծառայի որպես հիմնական ուղեցույց պլան, ակնհայտորեն նպաստող գործող սոցիալ–քաղաքական ոլորտներում դեռևս բացակայող երկարաժամկետ համակարգման մեխանիզմների ստեղծմանը։

1.1.2. Հայաստանի սոցիալական ուսմունքի նպատակները

Սոցիալական ուսմունքի ընդունման համար գոյություն ունի հինգ հատուկ հիմնական նպատակ-պատճառ.

1. Անհրաժեշտ է ՀՀ Սահմանադրության առաջին հողվածի սոցիալական պետության կառուցման գաղափարն առարկայացնել։ Կարծում ենք, որ սոցիալական ուսմունքի ընդունումը կհուշի որոշելու, թե սոցիալական պետության ո՞ր մոդելն ենք նախընտրում՝ ինչի հիման վրա էլ կշարադրվի ՀՀ սոցիալական միասնական ռազմավարությունը։

2. Անհրաժեշտ է նորով փոխարինել նախորդ հասարակարգի ուսմունքից դեռևս պահպանվող ատավիստական, ռուդիմենտային որոշ բաղադրամասերը, որոնք խանգարում են առաջընթացը, մշակել ու կառուցել առանձին-առանձին գոյություն ունեցող և ծնվող սոցիալական քաղաքականությունների հենքը և առանցքը, զերծ մնալ մեզանում երբեմն տեղ գտնող սոցիալական վոլյունտարիզմից:

3. Անհրաժեշտ է ստեղծվելիք սոցիալական ուսմունքը սեփականացնել այն հաշվով, որ նրանում ներառված լինեն նաև դարերով հղկված ու թրծված հայաստանապահպան, ազգապահպան, կրթապահպան և մշակութապահպան գաղափարներ, իսկ սոցիալական ենթակառուցվածքները՝ նպաստեն դրանց հարաճուն զարգացմանը։

4. Անդամակցելով ՄԱԿ-ին, Եվրախորհրդին՝ անհրաժեշտ է նաև սոցիալական ուսմունքում ներառել սոցիալական ոլորտում Հայաստանի կողմից վավերացված կոնվենցիաների հիմնական սկզբունքները։

5. Անհրաժեշտ է պարբերաբար սահմանել հայաստանյան հասարակության սոցիալական պահանջատիրության չափաբաժինները, ինչը և կարող է հասարակության շահերի միասնությունն ապահովող գրավական հանդիսանալ։ Ուսմունքի հայեցակարգը պետք է ամբողջացվի՝ ելնելով նաև սոցիալական ծագում ունեցող հիմնախնդիրներին համալիր լուծում տալու պահանջից։

ՀՀ սոցիալական ուսմունքը պետք է ներկայացնի մարդու և Հայաստանի Հանրապետության քաղաքացու քաղաքացիական հիմնարար իրավունքների երաշխիքներն ապահովող սոցիալական քաղաքականության կառուցման հիմնական ուղեցույցը, միաժամանակ պետք է հանդես գա որպես հասարակության մեջ սոցիալական համախմբվածության, սոցիալական սերտաճման, ինչպես նաև սոցիալական զարգացման գործընթացում ակտիվության ներդրման տարր։ Սոցիալական ուսմունքը սոցիալական քաղաքականության կառուցման այն շրջանակն է, որի միջոցով պետությունը քաղաքացիներին հնարավորություն է տալիս օգտակար լինել հասարակությանը, ինչպես նաև ապահովել հասարակության երկարաժամկետ զարգացումը և միասնականությունը,