օպերատիվ կառավարման իրավունքի ընձեռումը:
Հիմնադիրների և կրթական հաստատությունների միջև հարաբերությունները որոշվում են պայմանագրով, որը կնքվում է նրանց միջև օրենսդրությանը համապատասխան:
Կրթական հաստատությունների հիմնադիրների ինստիտուտն ունի բացթողում, քանի որ «Կրթության մասին» ՀՀ օրենքը, թույլ տալով բազմահիմնադիրներ, չի նախատեսում կրթական հաստատությունների հիմնադիրների միջև հիմնադրական պայմանագրի կնքում:
Այդ պատճառով նման պայմանագիր կնքելու հետ կապված հարաբերությունները հնարավոր է որոշել ՀՀ քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան կնքվող պայմանագրով, դրանում ներառելով կրթական հաստատությունների համատեղ ստեղծման և գործարկման կարգը, ունեցվածքը փոխանցելու պայմաններն ու այլ հարցեր:
Իրավաբանական անձ հանդիսացող կրթական հաստատությունների իրավական կարգավիճակի համալիրային ինստիտուտը կարգավորում է միայն քաղաքացիական շրջանառության հարաբերությունները: Կրթական հաստատությունները չեն ստեղծվում և գործում ձեռնարկատիրական գործունեության ծավալման և նյութական բարիքների ստեղծման նպատակով: Կրթության տարբեր աստիճանների օրենքներին համապատասխան, կրթական հաստատությունները հանդես են գալիս որպես քաղաքացիական հասարակության հատուկ՝ կրթական ոլորտի իրավահարաբերությունների սուբյեկտներ:
Համապատասխանաբար և որպես կրթական գործընթացի սուբյեկտներ, այդ հաստատությունների իրավական կարգավիճակը, կրթական իրավահարաբերությունները կարգավորվում են կրթական օրենսդրության նորմերով, որոնք չեն մտնում տվյալ համալիրային ինստիտուտի մեջ:
Որպես իրավաբանական անձինք, կրթական հաստատությունները իրենց իրավական կարգավիճակով ճանաչվում են ոչ առևտրային հաստատություններ, որոնց ընդհանուր իրավական կարգավիճակը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով: Դրա հետ մեկտեղ, կրթական հաստատությունների վրա պատասխանատվություն է դրվում սեփական պարտականությունների կատարման համար պատասխան տալ իրենց տրամադրության տակ գտնվող ֆինանսական միջոցների վերաբերյալ:
Միաժամանակ, պետական կրթական հաստատությունների հիմնադիրները սուբսիդավորման պատասխանատվություն են կրում, եթե տվյալ հաստատության ֆինանսական միջոցները բավարար չեն իրենց ստանձնած պարտավորությունը կատարելու համար:
Քաղաքացիական օրենսդրությունը նախատեսում է հաստատությունների առանձին տեսակների իրավական կարգավիճակի կոնկրետացման հնարավորությունը օրենքներում և այլ իրավական ակտերում:
Կրթական հաստատությունների համեմատ նման կոնկրետացումը տեղ է գրավում «Կրթության մասին» ՀՀ օրենքում: Որպես իրավաբանական անձ, համալիրային ինստիտուտն ամրագրում է ուսումնական հաստատությունների իրավական կարգավիճակը, լրացնում քաղաքացիական օրենսդրությունը՝ սահմանելով նորմեր, որոնք գործում են միայն ուսումնական հաստատությունների հետ հարաբերությամբ:
«Կրթության մասին» ՀՀ-ի օրենքը, ի տարբերություն այլ օրենքների և այլ նորմատիվ-իրավական ակտերի, որով որոշվում է նշված հաստատությունների իրավական կարգավիճակը, այդ թվում նաև իրենց կարգավիճակը որպես իրավաբանական անձանց, անուղղակիորեն նշում է համապատասխան տեսակների և ձևերի կրթական հաստատությունների մասին լրացուցիչ ևս 2 հատուկ աղբյուր՝ տիպային իրավիճակ, որոնք հաստատվում են ՀՀ կառավարության կողմից և ուսումնական հաստատությունների կանոնադրությամբ, օրինակելի կանոնադրության հիման վրա:
Ոչ պետական ուսումնական հաստատությունների վերաբերյալ տիպային կանոնադրությունները կրում են երաշխավորող բնույթ և կարող են հաշվի առնվել նրանց կանոնադրությունների մեջ այն չափով, որով հիմնադիրները կամ իրենք կրթական հաստատությունները դա անհրաժեշտ և նպատակային կհամարեն: