հմտություններ։
Հավասար հնարավորությունները շատ կարևոր դեր են խաղում մարդկանց հավասար իրավունքների դաշտում։ Սեռային հավասարության, սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում խտրականությունը վերացնելու համար անհրաժեշտ է ընդունել նոր ռազմավարություններ ու օրենքներ, որոնք պետք է վերաբերեն նաև այն սոցիալական խմբերին, ովքեր ենթարկվում են կամ կենթարկվեն խտրականության։
Այս հիմնախնդրի լուծումը հրատապ և կարևոր է կրթված ու դաստիարակված, առողջ, ինքնուրույն մտածելակերպ, բացասական կարծրատիպերից զերծ երիտասարդ սերնդի աճի և զարգացման համար, մի կարևոր հանգամանք, որն անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը քայլ առ քայլ դառնա ավելի բարեկիրթ և առողջ։
Այս սկզբունքներն իրականացնելու համար պետք է՝
- Ուշադրության կենտրոնում պահել մարդուն և քաղաքացուն։
- Ապահովել արդար կանոններ, հավասարակշռություն և հավասար հնարավորություններ։
- Իրականացնել ժողովրդավարական և արդյունավետ կառավարում։
- Գործադրել բոլոր հնարավորությունները կայուն զարգացում ապահովելու համար։
- Իրականացնել հասցեականացված, արդյունավետ ու արդար վերաբաշխում։
- Լինել համերաշխության և սերտ սոցիալական գործընկերության երաշխավորն ու ակտիվ սուբյեկտը։
Սոցիալական ուսմունքի այս ոլորտների քաղաքականությունները որոշելիս առաջնահերթ ուշադրության կենտրոնում պետք է պահել բազմազավակ, երիտասարդ, միածնող ընտանիքները, երեխաների, կանանց, հաշմանդամների, ծերերի, երիտասարդների, փախստականների, հայրենադարձների, ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրները։
Մեր կարծիքով ՀՀ Սահմանադրությունից հետո ՀՀ սոցիալական ուսմունքը պետք է դառնա սոցիալական համակարգի /կրթության, սոցիալական ապահովության, առողջապահության, մշակույթի/ իրավա-քաղաքական երկրորդ հիմնական փաստաթուղթը, որում իր առանձնահատուկ տեղը պետք է ունենա նաև նրա անբաժանելի բաղադրամասը կազմող կրթության ազգային ուսմունքը։
Սոցիալական ոլորտն առանց ուսմունքի թելադրանքներ ունենալու չի կարող կազմել մեկ միասնական համակարգ, քանի որ թե սոցիալական օրենսդրությունը /այդ թվում կրթական և սոցիալական ոլորտի մյուս ճյուղերը/, թե ռազմավարություններն ու քաղաքականությունները բխելու են այս ուսմունքի սկզբունքներից և որդեգրած արժեքներից։ Փաստորեն սոցիալական ուսմունքն իրավաքաղաքական էլիտար փաստաթուղթ է, և իր իսկական կարգավիճակը կարող է ձեռք բերել միայն օրենսդիր մարմնի կողմից ընդունելուց հետո։ Սակայն միաժամանակ պետք է նշել նաև, որ թերևս թեկուզ հռչակագրային, այդ փաստաթղթի քաղաքական կշիռն ավելի մեծ է, քան նրա իրավական պարունակությունը, հետևաբար այն իր առանձնահատուկ տեղը պետք է ունենա ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ։
Սոցիալական ուսմունքն ավելի շուտ վերին գաղափար է ու ձգտումների տեսլական և պետք է պայքարել այն ամբողջությամբ իրագործելի նպատակ դարձնելու համար։ Լինելով մնայուն ու հիմնական գաղափար, որոշակի ժամանակահատվածից հետո, հասարակության զարգացման, սոցիալական հավասարակշռության սերնդափոխության ենթարկվելու հետ մեկտեղ, այն պետք է համապատասխանեցվի սոցիալ-տնտեսական իրավիճակի, տեխնոլոգիաների և ազգային ու միջազգային քաղաքական համակարգերի փոփոխություններին։
Մենք գիտակցում ենք, որ սոցիալական ուսմունքի իրականացման համար կան մի շարք հնարավոր սպառնալիքներ։
Որպեսզի սոցիալական ուսմունքն իսկապես իրականություն դառնա, և դրանով ներծծվեն մեր հետագա սոցիալական ռազմավարությունները, կարևոր նշանակություն ունի հայաստանյան հասարակության համախմբումը։ Դրա համար անհրաժեշտ է ձևավորել լարված իրավիճակներից դուրս գալու համապատասխան բաց և ժողովրդավարական համարժեք պայմաններ։ Սա նշանակում է, որ պետք է ձեռնարկվեն այնպիսի քայլեր, որոնք կնվազեցնեն անհավասարությունը