լրացնել կրթական իրավունքի նորմերում։
Սակայն պետք է նշել, որ վարչական իրավունքի ոչ բոլոր նորմերն են, որ հնարավորություն են տալիս կրթական ոլորտի հարաբերությունները կարգավորել։
Պակաս նշանակալի չէ կառավարչական հարաբերությունների շրջանակը, որի կայացումը հնարավոր է միայն այնպիսի նորմերի առկայության դեպքում, որոնք կոնկրետացնում են և մանրամասնում կրթական ոլորտի յուրահատուկ կառավարմանը վերաբերող վարչական իրավունքի ընդհանուր նորմերի կիրառումը։
Այդպիսի նորմեր այսօր առկա են «Կրթության մասին» ՀՀ օրենքում։ Դրանք կրթության կառավարման հարաբերությունների կարգավորման նորմերն են, որոնք վարչական իրավունքի հետ կազմում են համալիր ինստիտուտ։ Իսկ դրանց մի մասը, ինչպես վերևում նշեցինք, կրթական օրենսդրությունը «զավթել է» սահմանադրական և վարչական իրավունքներից։
Սրա հիմնական պատճառն այն է, որ առ այսօր չունենք մի այնպիսի օրենք, որը սպառիչ ձևով սահմաներ ՀՀ գործադիր մարմինների սուբյեկտների իրավասությունների տարանջատումը։ Ելնելով դրանից, օրենսդիրը, ցանկանալով լրացնել նորմա-իրավական կարգավորման այսպիսի սկզբունքային կարևորություն ունեցող հարցի բացթողումը, ստիպված է եղել «Կրթության մասին» ՀՀ օրենքի առանձին գլխի 37-39-րդ հոդվածներում տեղակայել նրա համար ոչ բնորոշ, սահմանադրական իրավունքի նորմերը։
Գործադիր իշխանության հսկողական-վերահսկողական մարմինները իրականացնում են իրենց գործունեությունը բոլոր կազմակերպությունների, հիմնարկների, ձեռնարկությունների հանդեպ՝ անկախ նրանց կազմակերպա-իրավական ձևերից և գերատեսչական ենթակայությունից։ Այդ պատճառով էլ վարչական հարաբերությունները, որոնց մեջ են մտնում գործադիր իշխանության մարմինները, ուսումնական հաստատությունները, կարգավորվում են վարչական իրավունքի ուղղակի նորմերով և որևէ հատուկ իրավական կարգավորման կարիք չունեն։ Դրան համապատասխան էլ, հետևաբար, կրթության օրենսդրության մեջ այս հարցերով որևէ նորմ չի ներառվում։ Օրինակ, հակահրդեհային անվտանգության, սանիտարա-էպիդեմիոլոգիական, էկոլոգիական հսկողությունների նորմերը գործում են ուղղակի ձևով։ Նույն՝ վարչական իրավունքով են կարգավորվում այն բոլոր զանցանքներ թույլ տված կրթության ոլորտի աշխատողների հանդեպ ծագող հարաբերությունները։
Այսպիսով, կրթական ոլորտում գոյություն ունի հարաբերությունների ընդարձակ և կայուն օղակ, որի կարգավորումն իրականացվում է վարչական իրավունքի նորմերին համապատասխան և չի պահանջում դրանց կոնկրետացում կամ կրթական իրավունքի հատուկ նորմերի լրացուցիչ օգտագործում։ Պակաս կարևոր չէ նաև կառավարչական հարաբերությունների այն շրջանակը, որոնց կրթական ոլորտում իրացումը հնարավոր է միայն վարչական իրավունքի ընդհանուր նորմի կոնկրետացման, տվյալ կրթական հարաբերությունների առանձնահատկություններին հասցեականացման և մանրամասնման միջոցով։ Ինչպես նշել ենք, հենց այս նորմերն էլ կազմավորում են վարչական և կրթական իրավունքի համալիրային նորմեր։
Անհրաժեշտ է նշել, որ «Կրթության մասին» օրենքում ամրագրված կառավարման ոչ բոլոր նորմերը կարող են հանդիսանալ համալիր ինստիտուտի բաղադրիչներ։ Այդ նորմերի մի մասը լրացնում է սահմանադրական կամ վարչական իրավունքի բացթողումները և դասվում այդ ճյուղերի առարկաների թվին։
Միաժամանակ, «Կրթության մասին» ՀՀ օրենքում սահմանված են ՀՀ կառավարության լիազորությունները, որոնց միջոցով կոնկրետացվում են կրթության ոլորտում ՀՀ կառավարության իրավասությունները, որոնք չեն կազմում կրթական և վարչական իրավունքի համալիր ինստիտուտ։ «Կրթության մասին» ՀՀ օրենքում կրթության ոլորտում ՀՀ կառավարության ունեցած իրավասությունները կոնկրետացնող նորմերի զետեղման հիմնական պատճառը վարչական օրենսդրության մեջ եղած բացթողումներն են, այլ ոչ թե օրենսդրի ցանկությունը՝ սահմանել կրթության ոլորտում ՀՀ կառավարության լիազորությունները։
Պետք է նկատի ունենալ, որ ՀՀ օրենսդրությունը չի սահմանում ՀՀ կառավարության լիազորությունները՝ ոլորտ առ ոլորտ։ Հետևաբար, օգտվելով այդ բացթողումից, օրենսդիրը կրթության