Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/27

Այս էջը հաստատված է

և կվերականգնեն արդարությունը, ինչը կնպաստի, որ հասարակական բաժանված խմբերը լինեն կառավարելի և չզարգանան այնպես, որ սպառնան հասարակության կայունությանը։

Սոցիալական ուսմունքի նպատակային միասնականությունն ապահովելու համար մշակման հիմքում պետք է դրվեն գաղափարական ու մեթոդաբանական բնույթի մի շարք դրույթներ ու սկզբունքներ։

I. Հայ հասարակության սոցիալական անվտանգության սոցիալական պաշտպանվածության այն աստիճանի բարձրացումը, որը կապահովվի առնվազն իրական նվազագույն կենսապայմանների պետական երաշխավորման և ցանկացած ռիսկերից ապահովագրման միջոցով։

II. Հայկական պետության հզորացմանը զուգընթաց, ժողովրդավարական և սոցիալական դերի բարձրացումն այն աստիճան, որով հնարավոր կլինի ապահովել սոցիալական ոլորտում կայացվող որոշումների ընդունման թափանցիկության, հրապարակայնության և մասնակցային անընդմեջ գործընթաց։

III. Մարդկային զարգացման և մարդու իրավունքների գաղափարախոսությունը, այսինքն՝ հանրային կրթության, առողջապահության, սոցիալական ենթակառուցվածքների /անվտանգ խմելու ջրի, էլեկտրաէներգիայի, գազի ջեռուցման և այլն/ հասանելիության և մատչելիության ապահովումն ու իրավունքների պաշտպանությունը հասարակության բոլոր անդամների համար։

IV. Ուսմունքի նպատակադրումները համահունչ պետք է լինեն ՄԱԿ-ի կողմից հռչակված Հազարամյակի զարգացման նպատակներին /ՀԶՆ/ ու մարտահրավերներին, ՀՀ-ի կողմից միացած ու վավերացված միջազգային հիմնարար կոնվենցիաներին, եվրոպական Վերանայված սոցիալական խարտիային։

Սոցիալական ուսմունքի հիմքում դնելով վերը թվարկված գաղափարախոսական դրույթները՝ պետք է մշակել ինստիտուցիոնալ-կառուցվածքային և օրենսդրական միջոցառումների այնպիսի համալիր, որն ուղղված կլինի՝

1/ հասարակության բոլոր անդամների մտավոր և հոգևոր ունակությունների հզորացմանը, սոցիալական շարժունության բարձրացմանը,

2/ որակյալ կրթություն ստանալու հնարավորությունների ընդլայնմանը, ՀՀ քաղաքացիների արժանապատիվ աշխատանքի տեղավորման և ստացած կրթությանը և փորձին համարժեք սոցիալական էթիկան բավարարող աշխատավարձեր ստանալուն,

3/ հանրային և իրավական ծառայությունների որակի բարձրացմանը և դրանց մատչելիության և հասանելիության ապահովմանը,

4/ որոշումներ ընդունելիս ու վերահսկելիս հասարակության յուրաքանչյուր անդամի լիիրավ մասնակցության ապահովմանը,

5/ հասարակության սոցիալական պաթոլոգիայի կանխմանը,

6/ ուսմունքի նախագիծը պետք է անցնի մասնակցային գործընթացով՝ ապահովելով բանակցությունների միջոցով քննարկումներ բոլոր շահագրգիռ կողմերի հետ։

7/ Այն պետք է իրականացվի աստիճանաբար։

Այսպիսով՝

Հայաստանի սոցիալական ուսմունքը /վարդապետություն, դոկտրին/ քաղաքական և մտավորական վերնախավի կողմից մշակված հայ հասարակության սոցիալական ձգտումների ամբողջությունն է, ղեկավարման տեսական և քաղաքական սկզբունքների, պաշտոնական հայացքների, կանոնների համակարգ, որոնցով որոշվում և սնվում են սոցիալական զարգացման ձևերի ու միջոցների ռազմավարական ուղղությունները։


1.1.3. Հայաստանի կրթական ազգային ուսմունքը

Ժամանակակից հասարակության զարգացման գործում կրթության դերը որոշվում է դրա ժողովրդավարացման, շուկայական տնտեսության անցման սոցիալական հետևանքներին, աշխատաշուկայի թելադրանքներին արագ ու համարժեք արձագանքման չափաքանակներով։ Այժմ, մարդկային կապիտալի պահանջարկի մեծացման հետ միասին, մեծանում է կրթության նշանակությունը