Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/272

Այս էջը հաստատված է

ժամանակացույցերի հաստատումը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վճարովի կրթական ծառայությունների մատուցումը, հիմնադիրների կողմից կազմած ֆինանսական և նյութական միջոցների տարեկան հաշվետվությունների ընդունումն ու հաստատումը և այլն:

Կրթության կառավարման պետական և տարածքային մարմինները նվազագույն հնարավորություններ ունեն ազդելու ուսումնական հաստատությունների և նրանց ղեկավար մարմինների գործունեության իրականացման վրա: Նրանք, ընդամենը, վերահսկողություն են իրականացնում իրենց ենթակա կրթական հաստատություններում՝ հայտնաբերելու այն իրավախախտումները, որոնք կարող են ի հայտ գալ նրանց գործունեության մեջ, որպեսզի դրանք ուղղվեն: Սակայն պետական և տարածքային կրթական կառավարման մարմիններն իրավասություններ չունեն վերացնելու ուսումնական հաստատությունների ինչպես ներքին-իրավական, այնպես էլ անհատական ակտերը, այլ կարող են միայն դրանք ժամանակավորապես կասեցնել՝ մինչև դատարանի որոշման կայացումը: Բացի այդ, հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնել ավելորդ չօգտագործվող գույքը, կամ՝ եթե այն ըստ նպատակի չի օգտագործվում:

Թեև ուսումնական հաստատությունների գործունեության, որակյալ շրջանավարտներ նախապատրաստելու վրա պետական վերահսկողության կարևոր մեթոդներ են ատեստավորումը և հավատարմագրումը, սակայն, որպես վարչական ներգործության միջոցներ, որևէ կերպ չեն սահմանափակում և ազդում ուսումնական հաստատության ինքնավարության, կրթական օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքներն ինքնուրույն իրացնելու վրա: Վատագույն դեպքում, կրթական հաստատությունը ռիսկի է ենթարկում իրեն զրկվելու հավատարմագրումից կամ լիցենզիայից, սակայն դա կարող է տեղի ունենալ ծանր խախտումներ թույլ տալու դեպքում, եթե զբաղվել է կանոնադրությամբ չնախատեսված գործունեությամբ, կամ գործունեությունը ծավալել է առանց լիցենզիայի առկայության, սակայն անգամ այս դեպքերում էլ՝ միայն դատարանի որոշմամբ է հնարավոր ուսումնական հաստատությունը փակելը:

Ուսումնական հաստատության ինքնավարությունը անհամատեղելի է վարչական կառավարման սկզբունքների հետ, որը հիմնված է իմպերատիվ նորմերի և ուղղահայաց ենթակայության՝ ստորակարգության վրա:

Բնութագրելով վարչական իրավունքի դասակարգման հիմնական հատկանիշ հանդիսացող հրամայական վարքագծի մեթոդի էությունը, Յու. Ա. Տիխոմիրովը նշում է, որ այս մեթոդի առկա յության դեպքում «գլխավորը վարչական իրավունքի սուբյեկտի հրամայական նորմեր արձակելու իրավունքն է, որով ստիպում և դրդում է որոշակի տեսակի գործողություններ կատարելու կամ դրսևորելու որոշակի իրավաչափ վարքագծի տեսակ: Ֆիզիկական և իրավաբանական անձին անընդհատ թղթակցում են վարքագծի նորմերի հետ... Պարտադիր որոշումներ ընդունողը պարտադիր չէ, որ այն համաձայնեցնի դրանք հասցեատերերի հետ: Թեև նման միակողմանիություն ունեցող ակտի հասցեատերն, այնպես չէ, որ չի կարող ազդել հանրային ակտի ընդունման վրա /113, էջ՝ 83/:

Այսպիսով, պետական և տարածքային ուսումնական հաստատությունների սեփական գործերի կառավարման գործընթացում կիրառվող ինքնավարության, ակադեմիական ազատության մեթոդները շատ թույլ են համակցվում վարչական իրավունքի մեթոդների և սկզբունքների հետ, որոնք կիրառվում են պետական և այլ կազմակերպությունների մասնակիցների կառավարչական իրավահարաբերություններում: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ ուսումնական հաստատությունների կառավարման մեթոդները պայմանավորված են կրթական իրավունք սկզբունքներով:

«Կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 5-ի 3-րդ և 7-րդ մասերով սահմանված կրթության բնագավառում ժողովրդավարության սկզբունքների ապահովումը և ուսումնական հաստատությունների ողջամիտ ինքնավարությունը կարգավորվում է իրավունքների և ազատություններ լայն դաշտում, ուր առանձնացվում են ուսումնական գործընթացի կազմակերպումը և իրականացումը ուսումնական հաստատություններում՝ մանկավարժական կադրերի ընտրության ազատությունը և նրանց տեղաբաշխումը, վճարովի կրթական գործունեության ծավալումը, օրենքով