ավանդույթների զարգացումը, մանկավարժ-աշխատողների գիտական գործունեության մեջ մասնակցությունը,
11. նոր գիտատար տեխնոլոգիաների զարգացումը տեղեկայնացված հասարակության պայմաններում բարձրորակ մասնագետների պատրաստումը՝ ովքեր ի վիճակի են մասնագիտական աճի և մասնագիտական շարժունության,
12. առողջ ապրելակերպի դաստիարակումը, մանկական և պատանեկան սպորտի զարգացումը,
13. բացասական սոցիալական գործընթացներին հակազդելը,
14. բնության հանդեպ խնայողաբար մոտենալու բնակչության էկոլոգիական դաստիարակությունը։
Ելնելով վերը նշվածից, կրթության բնագավառի համար պետք է կարևորել նաև Հայաստանի հեղինակության վարկանիշի բարձրացման գործում կրթության արդյունավետ մասնակցության և մրցակցության հնարավորությունների ընդլայնումը։
ՀՀ սոցիալական ուսմունքի «կրթության ազգային ուսմունք» բաղադրամասի նպատակները և խնդիրները գծագրելով, փաստորեն, դրանք հայ հասարակության կողմից պետության առջև դրվող արժանի և տրամաբանական մարտահրավերներ են։
Անտարակույս, հատկապես ուշադրության է արժանի քաղաքացիների կրթություն ստանալու պետական երաշխիքները, ինչպես նաև կրթության որակի հանդեպ մոտեցումների փոփոխությունը։
Կրթական ոււսմունքում կրթության և դաստիարակության միասնական նպատակները որոշելու հետ մեկտեղ, պետք է որոշարկվեն նաև կրթության միասնական տարածքի պահպանման անհրաժեշտ պայմանները, Հայաստանի պետականության և ժողովրդավարացման զարգացումը։ Այսպիսի փաստաթուղթ ունենալն իր մեջ կրում է համապետական և համազգային գաղափարներ, որոնք ուղղված են բնակչության հոգևոր և բարոյական գաղափարների զարգացմանը, ժամանակակից գիտական աշխարհայացքի, մշակութային հարաբերություններում նոր մոտեցումների ձևավորմանը։ Սակայն ինչպես սոցիալական, այնպես էլ նրա հիմնական մասերից մեկը հանդիսացող կրթության ազգային ուսմունքը դեռևս բավարար գիտակցված չէ և չի գրավում քաղաքական այրերի ուշադրությունը, քանի որ մեր քաղաքական վերնախավն իրեն բավարարված է համարում սոսկ ազգային անվտանգության ռազմավարությունն ընդունելով և դրանով սահմանափակվելով, թեև սոցիալական ուսմունքը մանրամասնելու կարիք ունի, որպեսզի իրավամբ բավարարի հայ հասարակության սոցիալական պահանջները։
Բացի այդ պետք է նկատի ունենալ, որ՝
1. Հայաստանի կրթական ուսմունքը Հայաստանի Հանրապետության սոցիալական ուսմունքի բաղկացուցիչ մասն է։
2. Կրթությունը հիմնարար իրավունք է, և այն անխզելիորեն կապված Հայաստանի Հանրապետության քաղաքացու և մարդու մյուս իրավունքների հետ։
3. Կրթությունը ազգային առաջնահերթություն է և հասարակության սոցիալ-տնտեսական և քաղաքական զարգացման հիմքն է։
4. Հայաստանի Հանրապետության կրթական ուսմունքի և պետական քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունը եվրոպական կրթական տարածքի հետ սերտաճելն է, այնքանով, որքանով այն կնպաստի մեր երկրի կրթության զարգացմանը, ինչպես նաև այդ ոլորտում համաշխարհային միտումները հաշվի առնելը։
5. Հայաստանի Հանրապետությունն ապահովում է ողջ կյանքի ընթացքում կրթություն ստանալու հավասար հնարավորություններ՝ անկախ սոցիալական կարգավիճակից, ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից։
6. Կրթության բարձրագույն նպատակը ձևավորվում է ժողովրդավարական պետությանը հարիր անհատի մշակութային, սոցիալական, տնտեսական, քաղաքական և գիտական պահանջմունքների ձևավորման հիման վրա՝ հիմք ընդունելով ազգային դպրոցը, մասնագիտական