Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/305

Այս էջը հաստատված է

է մարմինների կողմից այդ ուղղությամբ տարվող իրավական և կրթության մակարդակի և հաստատությունների, վերահսկողական գործունեության ձևերը և կարգը, կրթական գործընթացը, ակադեմիական ազատությունների շնորհման և դրանց իրավական կարգավորման հետ կապված այլ հիմնախնդիրներ:

Այսպիսով, կրթական իրավունք գիտության համակարգն իր հիմքով ավելի լայն է, քանի որ գիտությունը չի կարող ուշադրությունը կենտրոնացնել միայն կոնկրետ իրավական ինստիտուտների վրա, այլ ուսումնասիրում է նաև կրթական իրավունքի ընդհանուր բնութագիրը, նրա յուրահատկությունը, տեղն ու դերը կրթական իրավունքի համակարգում:

Մեր կարծիքով, «Կրթական իրավունք» գիտության համակարգում կարելի է առանձնացնել մեկ բաժին՝ միջազգային կառույցների և արտասահմանյան կրթական համեմատական իրավունքի բաժինը, որում հետազոտվում են կրթության ոլորտում միջազգային հանրության կողմից առաջ քաշվող նոր գաղափարները, կրթության վերաբերյալ միջազգային կառույցների կոնվենցիաները, երաշխավորությունները, այլ երկրների գիտնականների գիտական աշխատությունները:

Գիտության այս կամ այն բաժնում հետազոտվող հիմնախնդիրների կոնկրետ ցանկը մեկընդմիշտ հնարավոր չէ տալ: Պետության, հասարակության զարգացմամբ, հասարակության սոցիալական պայմանների փոփոխմամբ առաջանում են կրթական իրավունքի տեսական հիմնավորումը պահանջող նոր հայեցակարգեր:

Ինչպես հայտնի է, մեր երկրռւմ, մինչև վերջին ժամանակները կրթական օրենսդրությունը գործնականում կազմված էր իմպերատիվ /կատեգորիկ/ նորմերից: Սակայն կրթական օրենսդրության մեջ աստիճանաբար մուտք են գործում և ընդլայնվում են նոր դիսպոզիտիվ նորմեր, որը դարձել է ՀՀ կրթական օրենսդրության բարեփոխումների առաջնահերթ խնդիրներից մեկը /օրինակ՝ կրթական հարաբերությունների ձևավորման պայմանագրային ռեժիմը, ակադեմիական ազատությունների ընդլայնումը և այլն:/

Գիտական հետազոտությունների նշված և այլ եղանակների ու հնարքների ամբողջությունն էլ կազմում է կրթական իրավունքի տեսության, որպես գիտության մեթոդաբանությունը:


Գլուխ 7.2. «Կրթության իրավունք» գիտության օբյեկտը և սուբյեկտը

7.2.1. «Կրթական իրավունք» գիտության օբյեկտը

Ինչպես հայտնի է, գիտության օբյեկտ ասելով սովորաբար հասկանում են իրականության որոշակի բնագավառ (բնական կամ սոցիալական), որին ուղղված է գիտական ճանաչողության գործընթացը:

Երբ կրթական իրավունքը դիտարկում ենք որպես գիտություն, ապա գործ ենք ունենում օբյեկտա-առարկայական հարաբերությունների հետ: Տվյալ դեպքում օբյեկտն ընդունվում է որպես գործնական կրթական գործունեության որոշակի տեսակ, իսկ առարկան են հանդիսանում կա՛մ այդ օբյեկտի կողմերը, կա՛մ կրթական իրավունքի օրինաչափությունները:

Առավել լայն մեկնաբանությամբ՝ որպես կրթական իրավունքի օբյեկտներ հանդես են գալիս բոլոր մարդիկ և քաղաքացիները: Դա բացատրվում է նրանով, որ բնակչության բոլոր շերտերի և խմբերի կենսագործունեությունը կախված է այն պայմաններից, որոնք նշանակալիորեն կանխորոշվում են հասարակության կրթական և գիտելիքի զարգացման մակարդակով, կրթական ոլորտի իրավիճակով, կրթական քաղաքականության բովանդակությամբ և նրա իրականացման հնարավորություններով, որոնք ապահովելու են «կրթություն ողջ կյանքի ընթացքում» գաղափարի իրացումը:

Նեղ իմաստով, կրթական իրավունքի օբյեկտ են հանդիսանում բոլոր մարդիկ:

Եթե նախկինում կրթական իրավունքի՝ որպես ուսումնական առարկայի վերլուծության ժամանակ, օբյեկտ էին համարվում սովորողները, ուսանողները, ունկնդիրները, իսկ սուբյեկտ՝ դասախոսները, գիտնականները, կրթական հաստատությունը, ապա, այժմ, սովորողներն առավել շատ գործընկերային հարաբերությունների մեջ են կրթության բնագավառի մյուս սուբյեկտների