Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/312

Այս էջը հաստատված է

մեկնաբանումից խուսափելու ցանկությամբ:

Վերջապես, երրորդ չափանիշը բնութագրում է կրթական իրավունքի այս կամ այն բաժինների կապը գործնական կյանքի հետ: Ցանկացած գիտության մեջ կարելի է առանձնացնել բաժիններ, որոնք ունեն առավել հիմնարար կամ առավել կիրառական բնույթ կամ, որոնք բավարարում են հետազոտողի զուտ «ակադեմիական» հետաքրքրությունը, կամ ուղղակիորեն և անմիջականորեն ուղղորդված են ինչ-որ գործնական խնդիրների լուծմանը: Բացառություն չի համարվում նաև կրթական իրավունքը: Ընդհակառակը՝ կրթական իրավունքն առավել կիրառական գիտություն է և կիրառականով է դառնում գիտություն: Այդ տեսակետից կարելի է խոսել այնպիսի բաժինների մասին, ինչպիսիք են կրթական իրավունքի վերլուծությունը, կիրառական կրթական իրավունքը, համայնքային /տարածքային/ կրթական իրավունքը, զինվորական կրթական իրավունքը, կրթական իրավունքը քրեակատարողական հիմնարկներում /դատապարտյալների և նախկին բանտարկյալների հետ/, քաղաքական կրթական իրավունքը, էլեկտրոնային կրթական իրավունքը, կրթական իրավունքի կանխատեսումը և այլն:

Ժամանակակից կրթական իրավունքն իրենից ներկայացնում է փոխազդող գիտությունների ամբողջական համակարգ, որը համատեղ ջանքերով հետազոտում է առանձին անձանց, սոցիալական խմբերի կրթական գործընթացները:

Որոշ ենթաառարկաներ կրթական իրավունքի ներսում ստացել են հատուկ անվանում, որն արտացոլում է դրանց օբյեկտները կամ դրանց մեթոդաբանությունը: Պատմական կրթական իրավունքը գործ ունի մարդկության հարահոս զարգացման կրթական մակարդակի հետ, որոնց մասին առկա են տվյալների գրավոր աղբյուրներ: Իհարկե, կրթական իրավունքի ներքին կառուցվածքը կարելի է ներկայացնել նաև այլ կերպ՝ մեծ կամ փոքր շեշտադրում դնելով դրա այլ գիտությունների հետ փոխգործողության այս կամ այն տեսանկյունների կամ, ասենք, կրթական իրավունքում կիրառվող մեթոդների վրա:


7.3.2. «Կրթական իրավունք» գիտության զարգացումն արդի փուլում

Ցանկացած գիտության, այդ թվում սոցիալական գիտությունների զարգացման համար կարևոր են ֆինանսավորման հարցերը: Շատերը մոռանում են, որ բոլոր հիմնահարցերի լուծումները կախված են կրթության, գիտության, մշակույթի իշխանությունից: Ինչպես գիտության մնացած ճյուղերը, այնպես էլ սոցիալական գիտությունները դեռևս ֆինանսական լավ վիճակում չեն: Չնայած վերջին տարիներին տեղի ունեցող էական առաջընթացին, հատկապես՝ բուհական գիտության համար չափազանց քիչ միջոցներ է տրամադրվում, իսկ վճարովի բարձրագույն մասնագիտական կրթության տեղերը մի քանի անգամ գերազանցում են անվճար ուսուցման տեղերին /թեև գործում է ռոտացիոն համակարգ/: Սակայն, որպես բացառություն, պետք է նշել, որ 2011-2012թթ. ուսումնական տարվա ուսանողական տեղերի կեսն անվճար է, քանի որ 12-ամյա կրթության անցնելու հետևանքով 2010-2011թթ. ուսումնական տարում հանրակրթությունը շրջանավարտներ չտվեց: Մեր կարծիքով, թերևս արժեր օրենքով ամրագրել անվճար և վճարովի տեղերի հարաբերակցությունը՝ առանց նշելու կոնկրետ մասնագիտությունների անվանումները, քանի որ այն հարափոխ է և կախված է ՀՀ կառավարության վարած քաղաքականության թելադրանք ներից:

«Կրթական իրավունք» առարկայի, դրա տարբեր ինստիտուտների մասին կամ վերապատրաստումների համար ստեղծվող մեթոդաբանական ուղեցույցները, դասագրքերը, ուսումնական ձեռնարկները, մենագրություններն օտարալեզու են, կամ եղածն էլ ֆինանսավորվում է միջազգային կազմակերպությունների կողմից: Պետության սուղ ֆինանսական վիճակի պատճառաբանությունները կրթության և գիտության նկատմամբ ոչ հեռատես քաղաքականության արդյունք է: Այդ առիթով ավելորդ չէ հիշեցնել մի շարք երկրների հետպատերազմյան պատմությունը (ԽՍՀՄ, Ճապոնիա, Գերմանիա, Հարավային Կորեա և այլն), որոնք ցուցաբերեցին արագ զարգացման այնպիսի օրինակ, ինչն ապացուցում է, որ նրանց տնտեսության վերընթացի կարևորագույն աղբյուրը կրթական ներուժի կիզակետումն ու մտավոր կապիտալի էներգիայի