Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/313

Այս էջը հաստատված է

ուղղորդումն էր ծառայությունների զարգացմանը:

Գիտության, կրթական մշակույթի առաջնահերթ ֆինանսավպաւմն ապահովում են զարգացած և զարգանալու նպատակ հետապնդող այն պետությունները, ովքեր ձգտում են տնտեսության և սոցիալական ոլորտում հասնել առավել բարվոք վիճակի: Կրթության զարգացման համար տրամադրված զգալի ֆինանսական ծախսերը հանդիսանում են ոչ թե պետության բարօրության հետևանք, այլ դրա աղբյուրը:

Առավել զարգացած երկրների ժամանակակից տնտեսական վիճակը պայմանավորված է առաջին հերթին նրանց կրթության արդյունավետ ֆինանսական քաղաքականությամբ: Օրինակ, ԱՄՆ-ում 1960թ. մինչև 1990թ. կրթության ծախսերը աճել են 24 մլրդ դոլարից՝ 353 մլրդ-ի կամ 14,7 անգամ, ընդ որում, բարձրագույն դպրոցների առումով այն աճել է 20 անգամ (1960թ. 7,1 մլրդ դոլարից 1990-ին մինչև 142 մլրդ): Մեկ ուսանող կրթելու համար Ճապոնիայում ծախսում են 4,7, ԱՄՆ-ում՝ 5,4, Անգլիայում՝ 5,8 անգամ շատ միջոցներ, քան Ռուսաստանի Դաշնությունում: Վերջինիս կատարած ծախսերը տասնհինգ անգամից ավելին է, քան մեր երկրռւմ: Չպետք է մոռանալ, որ այդ ցուցանիշից անգամ էապես պակաս ֆինանսավորվելու դեպքում էր մեզ մոտ արդյունքները մի քանի անգամ ավելի բարձր կլինեն:

Գիտության և նոր տեխնոլոգիաների նվաճումը սկսվում է դպրոցական դասարաններում և ուսանողական լսարաններում: Կրթությունը նախ և առաջ պետք է լինի անընդհատ, և՛ երկարատև: Առանց լավ կրթություն ստանալու հնարավոր չէ գիտությանը զարկ տալ: Միջազգային միտումներն այդ առումով վաղուց հայտնի են: Անընդհատ կրթության տևողությունն ԱՄՆ-ում 1960 թ. կազմում էր 10,6 տարի, որը հետզհետե հետագայում աճել է: /1970թ.՝ 12,1 տարի, 1980 թ.՝ 12,5, 1986 թ.՝ 12,6, 1990 թ.՝ 14, 2000-ին՝ 16 տարի/: Համեմատության համար նշենք, որ ԽՍՀՄ-ում 1959 թ. 7,4 տարի էր, 1970 թ.՝ 9,4 տարի, 1979 թ.՝ 10 տարի, 1989 թ.՝ 11 տարի, 2010 թվականին Հայաստանում՝ 12 տարի: Անկախ հնարավորություններից 12-ամյա անհրաժեշտ ծրագրերով պարտադիր կրթության պահպանումը դպրոցում, ապա և համալսարանական կրթության շարունակականության ապահովումը Հայաստանի համար կլուծի մի շարք կարևորագույն խնդիրներ, եթե հնարավորինս արդյունավետ օգտագործվեն այդ ուսումնական տարիները:

Ըստ տևողության, զբաղված բնակչության կրթական մակարդակի շարժի նկատելի ետ մնալը ԱՄՆ-ում լրացվում է համալսարանական և քոլեջների ուսանողների քանակի առավելությամբ: Օրինակ, ԱՄՆ-ում ամեն 20-րդ ամերիկացին ուսանող է, երբ Ռուսաստանի Դաշնությունում ամեն 30-րդն է միայն բուհի կամ տեխնիկումի ուսանող, Հայաստանում՝ 18,3-երորդը /2009-2010 ուսումնական տարվա տվյալներով Հայաստանի ուսումնարաններում սովորում են 4095, տեխնիկումնեյտւմ՝ 30851, համալսարաններում՝ 140776 ուսանողներ, ազագբնակչության թիվը՝ 3.215.800 մարդ/: Այս ցուցանիշը Հայաստանի համար քանակական առումով մեծ նվաճում է:

«Webometrics»-ը, որի ցուցանիշներին հետևում է ԵՊՀ-ն, աշխարհի լավագույն վարկանիշավորող /ռեյտինգային/ կազմակերպություններից մեկն է: Այն վարկանիշավորում է աշխարհի 20.000 համալսարաններ, որոնցից շուրջ 5000-ը եվրոպական են, 6000-ը՝ ասիական, 7000-ը՝ ամերիկյան և այլն:

Մեկ տարի առաջ ԵՊՀ-ն զբաղեցնում էր 4392-րդ տեղը, այս տարվա սկզբին՝ 4651-րդ տեղը, իսկ այս ամռանը հասել է 2856-ի և ԵՊՀ-ն հայկական բուհերի մեջ դարձել է առաջատար: Մեջբերման ինդեքսի ցուցանիշով այն զբաղեցնում է 1051-րդ տեղը 20.000 համալսարնների շարքում:

Ադրբեջանի ամենաբարձր վարկանիշը «Khazar University»-ն զբաղեցնում է 6211-րդ տեղը, Բաքվի պետական համալսարանը՝ 11736-րդ տեղը, իսկ Վրաստանի առաջատար «Ilia State University»-ն հայտնվել է 5915-րդ հորիզոնականում: Նշենք, որ հարևան երկրների ազգային համալսարաններն իրենց վարկանիշով զգալիորեն զիջում են մասնավորներին:

«Webometrics Ranking of World Universities»-ի հրապաբակած արդյունքներ:

Գիտության ողջ համակարգի, բարձրագույն դպրոցի և կրթության ապագայի համար լրջագույն խնդիր է մեզ մոտ պետական բուհերի կողքին մասնավոր համալսարանների զարգացումը: