Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/32

Այս էջը հաստատված է

Հիշենք, որ «կրթություն» եզրույթով կան մի շարք նույնանուն հասկացություններ, որոնց բովանդակությունն արտացոլում է՝

  • որպես սոցիալական երևույթ՝ կրթությունը մարդկության էվոլյուցիոն զարգացման ողջ առաջընթացի անբաժանելի, անփոփոխ ուղեկիցն է և էական հատկանիշը,
  • կրթությունը՝ սոցիալական արժեք է, յուրաքանչյուր անհատի և ընդհանուր սոցիումի համար,
  • մի կողմից կրթությունը՝ որպես հասարակության և պետության կարևորագույն ինստիտուտի՝ իր քաղաքացիների նկատմամբ իրականացվող հատուկ գործառույթ է հասարակության ամեն մի անհատի և պետության քաղաքացու սոցիալապես կարևոր որակների ձևավորման և զարգացման գործում, մյուս կողմից և միևնույն ժամանակ՝ որպես քաղաքացիների կրթության, գիտելիքի տրամադրման և գիտակցական ինքնազարգացման գործառույթ,
  • կրթությունը՝ որպես հասարակության անդամների սոցիալականացման գործընթաց և

արդյունք է, այսինքն՝ մարդկանց ներգրավումը բարդ և իմաստավորված սոցիալական կապերի մեջ, առանց որոնց մարդը չի կարող դիտարկվել որպես հասարակության անդամ, «մարդը հասարակական էակ է» (Արիստոտել),

  • կրթությունը՝ որպես բարդ հիերարխիկ համակարգ իր մեջ ներառում է բովանդակությամբ և տրամաբանորեն հաջորդաբար միմյանց հետ փոխշաղկապված կրթության տարբեր մակարդակներ։ Հանրակրթական հիմնական ծրագրերը ներառում են՝
1) նախադպրոցական կրթությունը,
2) տարրական ընդհանուր կրթությունը,
3) հիմնական ընդհանուր կրթությունը (միջին դպրոց),
4) միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունը (ավագ դպրոց),
5) հատուկ ընդհանուր կրթությունը։
Մասնագիտական հիմնական կրթական ծրագրերն են՝
1) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն,
2) միջին մասնագիտականը,
3) բարձրագույն մասնագիտականը,
4) հետբուհական մասնագիտականը։
  • Կրթությունը որպես հասարակության կենսագործունեության ոչ նյութական ոլորտի հատված (ավելի ճիշտ՝ ոչ արտադրական, այդ բառի նեղ իմաստով), որն օրգանապես փոխկապակցված է իրեն «հարակից» այլ հատվածների՝ գիտության, մշակույթի, արվեստի, առողջապահության հետ և այլն,
  • կրթությունը որպես հատուկ տեսակի մտածողական /ինտելեկտուալ/, ֆիզիկական, հոգևոր, կառավարչական, մանկավարժական գործունեություն, որի հիմնական բովանդակությունը մանկավարժների և կրթության այլ սուբյեկտների միջև փոխազդեցությունն է,
  • ընդհանուր վերցրած կրթությունը՝ որպես գիտելիքների յուրացման գործընթաց է,
  • կրթությունը` որպես կրթական գործունեության արդյունք (կրթվածությունն է,

քաղաքակրթվածությունը, դաստիարակվածությունը)։

Այս թվարկումը հեշտությամբ կարելի է շարունակել, սակայն այսքանն էլ բավարար չափով տալիս է այդ բարդ և մեզանից յուրաքանչյուրի համար նույնքան կարևոր սոցիալական բացառիկության /ֆենոմենի/ ամբողջական պատկերը, որն անվանում են կրթություն։ Գիտական գրականության մեջ բերված հասկացություններից յուրաքանչյուրը դարձել է բազմաթիվ հետազոտողների, գիտամանկավարժական դպրոցների ուշադրության և իմաստավորման առարկա։ Տվյալ դեպքում առարկայական հետաքրքրությունը ոչ այնքան կրթության էության և բովանդակության բազմաթիվ մեկնաբանությունների վերլուծությունն է, նախ և առաջ մանկավարժության իմաստով, այլ թե ինչպես և ինչում է հատկապես կրթությունը հանդես գալիս որպես սոցիալ-իրավական միջավայրի տարր։ Մեր կողմից «Կրթություն» հասկացությունը այս տեսանկյունից դիտարկվում է իր երկու իմաստային առումներով՝ միաժամանակ արտացոլելով կրթության՝ և՛ որպես սոցիալ-բնական յուրահատուկ բացառիկությունը, և՛ ներկայիս դասընթացի առարկան։

Առաջին հերթին, կրթությունը մեր կողմից դիտարկվում է որպես յուրահատուկ սոցիալական