մյուս օրենքներով սահմանված մանկավարժների հիմնական իրավունքներն ու պարտականությունները:
Քննարկենք նախադպրոցական հաստատությունների հիմնական սուբյեկտների իրավասությունները:
8.3.2. Նախադպրոցական հաստատություն հաճախող երեխայի իրավունքները
1. Նախադպրոցական տարիքը երեխայի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական կայացման ժամանակաշրջանն է:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների խմբերի համալրումը, որպես կանոն, իրականացվում է տարիքային, ընտանեկան և ազգակցական հատկանիշներով:
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերի խտությունը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
Նախադպրոցական տարիքային փուլերն են՝
ա) վաղ տարիք՝ մինչև 3 տարեկան,
բ) կրտսեր նախադպրոցական՝ 3-ից մինչև 5 տարեկան,
գ) ավագ նախադպրոցական՝ 5-ից մինչև 6 տարեկան:
Նախադպրոցական կրթության ծրագրերի իրականացման գործում գլխավոր դերը պետությունը վերապահում է ընտանիքին, պարտավորվելով պայմաններ ստեղծել ընտանիքում երեխաների համակողմանի զարգացման և խնամքի կազմակերպման համար: Ընտանիքին աջակցելու համար պետությունը ստեղծում է նախադպրոցական հիմնարկներ.
ա/ մսուրներ (2-3 տարեկան երեխաների համար),
բ/ մանկապարտեզներ (3-6 տարեկանների համար),
գ/ մսուր-մանկապարտեզներ (միացյալ):
Հաշվի առնելով երեխաների անհատական առանձնահատկությունները՝ պետք է իրականացնել տարբերակված պարապմունքներ բոլոր ուղղություններով: Հարկավոր է հաշվի առնել նաև ծնողների ցանկություններն ու հնարավորությունները: Մանկապարտեզները պետք է իրականացնեն մի շարք ծառայություններ, այդ թվում՝
- երկարաժամկետ խմբեր,
- կարճաժամկետ խմբեր,
- շուրջօրյա խմբեր,
- հանգստյան օրերի խմբեր,
- բժշկական, առողջարարական և կրթական լրացուցիչ ծառայություններ մատուցելու համար:
«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 23-ը սահմանում է նախադպրոցական կրթության ոլորտում երեխաների իրավունքները:
Դրանք են՝
- Հայաստանում նախադպրոցական տարիքի երեխաներն ունեն նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունքներ:
- Ծնողների կամ երեխաների օրինական ներկայացուցիչների ընտրությամբ երեխան կարող է նախադպրոցական կրթություն ստանալ՝
ա) նախադպրոցական ուսումնական հաստատություններում,
բ) ընտանիքում.
գ) անհատական մանկավարժական գործունեության միջոցով.
դ) նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող այլ կազմակերպություններում՝ խնամքի, զարգացման, դաստիարակության և ուսուցման անվտանգ և առողջության համար անվնաս պայմանների առկայությամբ:
Նախադպրոցական կրթության ոլորտում երեխան իրավունք ունի՝
ա) մտավոր և հոգեկան զարգացմանը վնասող ցանկացած տիպի տեղեկատվությունից և քարոզչությունից