Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/336

Այս էջը հաստատված է

14. երեխաների համայնքահեն կենտրոններում խնամազուրկ երեխաներին ներգրավելը,

15. երեխաների /մանկահասակների, դեռահասների, երիտասարդների/ հարցերով ԶԼՄ-ների հետ աշխատելու նոր մեթոդների որդեգրումը, նրանց հետ տարվող աշխատանքի մակարդակի և նրանց դերի բարձրացումը,

16. դաստիարակության գործընթացի կառավարման մասնագիտական մակարդակի բարձրացումը, կրթական համակարգի փոխգործակցության ապահովումը սոցիալական բոլոր ինստիտուտների հետ:

Բացի այդ, դաստիարակության բովանդակային և կազմակերպական ձևերը մշակվում են որոշակի սկզբունքների հիման վրա, որոնք կողմնորոշված պետք է լինեն հասարակական հարափոխ կյանքում երեխաների սոցիալական ակտիվության զարգացմանը, կիրթ լինելուն, նպաստեն բարոյապես և ֆիզիկապես առողջ անհատի ձևավորմանը:

Դաստիարակության մարդասիրական կողմնորոշման սկզբունքը ենթադրում է իրավահարաբերություններում մանկավարժի վերաբերմունքը սովորող-դաստիարակվողին որպես իր սեփական զարգացման պատասխանատու և փոխգործակցող սուբյեկտի:

Բացի այդ, կարևոր են նաև բնապահպանական, ազգապահպան, մշակութապահպան դաստիարակության արդյունավետության և սոցիալական փոխգործակցության սկզբունքները պահպանելը և այդ ուղղությամբ աշխատանքներ տանելը:

Մեր կարծիքով, ՀՀ կրթության համակարգում նախադպրոցական կրթության և դաստիարակության դերը հստակեցնելու համար պետք է իրականացվեն հետևյալ բարեփոխումները, որոնք ներքոշարադրված առաջարկություններից զատ պետք է պարունակեն նաև վերն արված առաջարկությունները, քանի որ կրթական իրավունքում դաստիարակությունը մանկավարժական հիմնական գործառույթներից մեկն է.

1. Նախադպրոցական և կրթության մյուս աստիճանների մասին օրենսդրական դաշտի կատարելագործումը,

2. նախադպրոցական կրթության և ծառայությունների մատչելիության ապահովումը և ընդգրկման աճը, 5 տարեկան երեխաների նախապատրաստումը հիմնական կրթության՝ հիմք ընդունելով տարրական դպրոցի առջև դրված ծրագրային խնդիրները,

3. նախադպրոցական հաստատությունների աճող ֆինանսավորումը պետական և համայնքային բյուջեներից,

4. նախադպրոցական կրթության և երեխաների խնամքի չափորոշիչի վերանայումը, ծրագրային սպասարկումը և որակի ապահովումը,

5. նախադպրոցական հաստատությունների կառավարման համակարգի բարելավումը,

6. ոչ պետական հաստատությունների և այլընտրանքային համայնքահեն ծառայությունների ընդլայնումը,

7. գործող նախադպրոցական հաստատությունների ցանցի ընդլայնումը, հաստատությունների պայմանների բարելավումը,

8. հատուկ կարիքներով երեխաների ընդգրկման ընդլայնումը,

9. նախադպրոցական հաստատությունների մանկավարժական կադրերի պատրաստման և վերապատրաստման համակարգի բարելավումը,

10. նախադպրոցական կրթության ուսումնասիրությունների և հետազոտությունների պարբերական իրականացումը՝ համակարգի գնահատման նպատակով,

11. նախադպրոցական կրթության ու խնամքի որակի, դրա կազմակերպման պայմանների նկատմամբ հաշվետվային համակարգի մոնիտորինգի վերահսկողության պարբերականության ընդլայնումը,

12. միջազգային, հասարակական կազմակերպությունների և անհատ բարեգործների և գործարարների ներգրավումը: