Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/339

Այս էջը հաստատված է

բարոյական լինելու նկատմամբ։ Դրանք մարդու մոջ ծագում են հասարակության արոյական պահանջմունքներին համապատասխան կամ ոչ համապատասխան։ Զգացմունքը ծնում է դժվարությունների հաղթահարում, խթանում է կյանքի երևույթները ճիշտ ընկալելուն:

Աճալ սերնդի բարոյական դաստիարակության հիմքում ընկած են ազգային և համամարդկային արժեքներ, անանց բարոյական նորմեր, որոնք մշակվել և թրծվել են հասարակության պատվական զարգացման ընթացքում: Անանց բարոյական արժեքներն են արդարությունը, ազնվությունը, պարտքը, պատասխանատվությունը, պատիվը, պատվախնդրությունը, առաքինությունը, արժանապատվությունը, մարդասիրությունը, անշահախնդրությունը, աշխատասիրությունը, մեծերի հանդեպ հարգանքը:

Գեղագիտական դաստիարակությունը դաստիարակության համակարգի հիմնարար բաղադրատարր է, որն իր մեջ ամփոփում է գեղագիտական իդեալները՝ մարդու ճաշակը և պահանջմունքները: Այն կարելի է բաժանել երկու խմբի՝ տեսականորեն ձեռք բերված գիտելիքների և գործնականում ձևավորվողի:

Գեղագիտական դաստիարակության խնդիրներն են՝

  • նախկին գեղագիտական և մշակութային ժառանգությանը տիրապետելը, գեղագիտական գիտելիքների ձևավորումը, գեղագիտական մշակույթի դաստիարակումը, /սեփական ժողովրդի, համաշխարհային մշակույթի բարձրաճաշակ գործերին ծանոթ լինելը/,
  • գեղեցիկի օրենքներով կյանքը կառուցելը և գործելը, /ընկերական շրջապատում և

հասարակության մեջ վարքապահվածքի, գրական հայերենով խոսելաձևի կանոնները յուրացնելը/,

  • գեղագիտական իդեալի ձևավորումը,
  • իր մտքերով, գործերով և արարքներով գեղեցիկ ու տպավորիչ լինելը և գործելակերպի

հետևողականությունը:

Էկոլոգիական դաստիարակությունը՝ երեխայի մեջ բնության արժեքների գիտակցման, գործունեության դրդապատճառների և դիրքորոշման վերաբերյալ գիտելիքների համախումբ է, անընդմեջ, համակարգված գործընթաց, որը նպատակաուղղված է բնության հետ շփվելուն, այն պաշտպանելուն, նրա օրենքների և երևույթների հետ հաշվի նստելուն, բարոյագիտակցական վերաբերմունքի մակարդակը բարձրացնելուն, բնության, շրջակա միջավայրի, հասարակության և բնության ներդաշնակության նկատմամբ անհրաժեշտ համոզմունք ձևավորելուն, էկոլոգիական պատասխանտվություն կրելուն:

Էկոլոգիական մշակույթը՝ մարդու և բնության ներդաշնակ փոխներգործության վերաբերյալ հայրենական և համաշխարհային փորձն է, որը նպաստում է առողջ ապրելակերպին, սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը, երկրի և յուրաքանչյուր անձի էկոլոգիական անվտանգությանը:

Սեռական դաստիարակությունը՝ բժշկամանկավարժական, սոցիալական, հիգիենիկ, բարոյագեղագիտական գիտելիքների համակարգ է՝ ծնողների, երեխաների, պատանիների և երիտասարդների մեջ սեռաբանության դաստիարակության մասին: Այն նոր սերնդի ներդաշնակ զարգացումն է անհատի սեռագիտության, ապագա կնոջ, տղամարդու ծննդաբերակուն ֆունկցիաների, սեփական առողջության համար պատասխանատվության, ապագա ամուսնու, կնոջ ու երեխայի, ամուսնության և ընտանիքի ամրության մասին:

Իրավական դաստիարակությունը՝ համապետական նպատակաուղղված, պլանավորված, կազմակերպական, մշտական միջոցառումների համակարգ է՝ ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածով նախատեսված իրավական պետության գաղափարն իրացնելու, յուրաքանչյուր անհատի և հասարակության օրինապաշտ վարքապահվածք, իրավական մշակույթ, օրենքի հանդեպ հարգանքի իրավագիտակցություն սերմանելու նպատակով:

Մեր կարծիքով, դաստիարակության մեջ հսկայական կարևորություն ունի իրավագիտակցությունը: Սովորողը, լինելով հասարակության հիմնական և անփոխարինելի բաղկացուցիչը, օժտված է անօտարելի բնական և պոզիտիվ (դրական) իրավունքներով, ազատություններով, օրոնք բնականոն կյանք վարելու նախապայման են: Կրթության ոլորտում շատ հաճակի լինում