Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/353

Այս էջը հաստատված է

9.2.3. Մանկավարժները որպես հանրակրթական իրավահարաբերությունների հիմնական սուբյեկտ, նրանց իրավունքները, օրինական շահերը և պարտականությունները

Ուսուցիչները մեր մանկության և
պատանեկության սլաքավարներն են:
Ազատ Գասպարյան,
ժողովրդական արտիստ

Հայերենում «Մանկավարժ» հասկացությունն ունի բազմաթիվ հոմանիշներ՝ վարժապետ, ուսուցիչ, դասվար, դասատու, կրկնուսույց, դասղեկ, հայկական գաղթօջախների դպրոցներում՝ օրիորդ: Մանկավարժները հանրակրթական իրավահարաբերությունների հիմնական սուբյեկտ են: Երեխաների կրթության և դաստիարակության որակը, ուսումնական հաստատության վարկանիշը, հիմնականում, պայմանավորված են մանկավարժի ով լինելով:

Քննարկման առարկա դարձնելով նրանց իրավունքները, օրինական շահերը և պարտականությունները, հիշեցնենք, որ առաջին հերթիս և՛ իրավունքը, և՛ ազատությունն իրենց էությամբ միասնական են: Իսկ ինչ վերաբերում է օրինական շահերին, դրանք իրենց արտացոլումն են գտել օբյեկտիվ իրավունքներում (այսինքն՝ գործող օրենսդրությունում), որոնք արտահայտվում են սուբյեկտի ձգտումներում և պայմանավորված են իրավաբանորեն թույլատրելի պետական ապահովվածության սահմաններում:

Պետք է իմանալ, որ «իրավունք», «ազատություն» և «օրինական շահ» հասկացությունները խիստ մոտ են միմյանց, բայց՝ ո՛չ բովանդակությամբ և ո՛չ ծավալով իրար չհամընկնող: Սակայն, ամեն դեպքում բոլոր այս իրավունքները և օրինական շահերը մտնում են կրթության աշխատողի իրավական կարգավիճակի հիմնական տարրերի թվի մեջ, որը և հիմք է տալիս նյութի պարզ արադրման նպատակով օգտագործել «իրավունք», «ազատություն», «օրինական շահեր» հասկացությունները որպես հոմանիշներ:

Մանկավարժական աշխատողների խմբերի և ենթախմբերի բազմությունից անդրադառնանք հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժների իրավունքներին:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 27-ը սահմանում է, որ մանկավարժական աշխատողի հետևյալ իրավունքները՝

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը՝ ՀՀ օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով,

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում,

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը և լուծմանը,

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի բարելավման վերաբերյալ,

6) օգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից՝ ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան,

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ՝ իր ընտրությամբ օգտագործելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողական նյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդներ,

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի