Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/354

Այս էջը հաստատված է

գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը,

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,

11) հանրակրթության պետական չափորոշիչին համապատասխան՝ մշակելու և իրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ,

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների, 13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխան տարակարգ ստանալու համար.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

Նկատի ունենանք նաև, որ մանկավարժական աշխատողները միայն կրթության սուբյեկտներ չեն, այլև հանդես գալով որպես ուսումնական հաստատության աշխատողներ, դառնում են նաև աշխատանքային իրավունքի սուբյեկտներ, իսկ որոշ կրթաիրավահարաբերություններում՝ աշխատանքային իրավունքի ճյուղի հետ կազմում են համալիր ինստիտուտ: Հետևաբար, որպես այդպիսին, քննարկենք հանրակրթական հաստատությունների մանկավարժական աշխատողների (դպրոցի ուսուցիչների) աշխատանքային իրավունքները և ազատությունները:

Այն իրավունքները, որոնք արտացոլում են մանկավարժի աշխատանքային գործունեության յուրահատկությունները (կամ, այլ կերպ ասած՝ ուսուցչի աշխատանքային իրավունքները) վերաբերում են առաջին հերթին իր՝

  • աշխատանքային պայմանագրի կնքմանը, փոփոխմանը և լուծարմանը,
  • աշխատանքային պայմանագրով պայմանավորված աշխատանքի տրամադրմանը,
  • օրենսդրությամբ սահմանված աշխատանքի անվտանգության պայմաններին համապատասխան աշխատատեղի տրամադրմանը,
  • ունեցած որակավորման, աշխատանքի բարդության, կատարված աշխատանքի քանակի և որակին համապատասխան ժամանակին, օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձից ոչ պակաս աշխատավարձի վճարմանը,
  • աշխատանքի պայմանների և աշխատավայրում պահանջվող աշխատանքի պաշտպանության մասին ստույգ տեղեկատվության տրամադրմանը,
  • մասնագիտական վերապատրաստմանը և որակավորման բարձրացմանը,
  • մասնակցություն մասնագիտական միությունների գործունեությանը,
  • կոլեկտիվ բանակցությունների անցկացման և կոլեկտիվ պայմանագրերի կնքման և իր ներկայացուցիչների միջոցով համաձայնեցման, ինչպես նաև կոլեկտիվ պայմանագրերի, և կայացված համաձայնությունների իրականացման մասին տեղեկատվության ստացմանը,
  • օրենքով չարգելված բոլոր եղանակներով աշխատանքային իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանությանը,
  • նմանօրինակ պաշտոնով, մասնագիտությամբ համատեղումով աշխատանք ունենալու իրավունքին,
  • ուսումնական հաստատության անհատական և կոլեկտիվ աշխատանքային վեճերի թույլատրում, ներառյալ օրենսդրությամբ սահմանված գործադուլի իրավունքի իրացումը,
  • աշխատանքային պարտավորությունների իրականացման ընթացքում ուսուցչին պատճառած բարոյական վնասի փոխհատուցմանը:

Բացի այդ, մանկավարժական աշխատողն կրում է հետևյալ պարաավորությունները՝

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.