Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/356

Այս էջը հաստատված է

կրթական ծրագրերի կատարման հանրակրթական առարկայական չափորոշիչներով ամրագրված սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն պահանջների յուրացման ապահովումը,

3) երեխաների ուսումնառության ընթացքում նկատված կարիքների բացահայտումը, դիտարկումը, հետազոտումը և գնահատումը,

4) սովորողների մեջ արժեքային համակարգի, հայրենասիրության դաստիարակմանը, պատշաճ վարքագծի և վարվելակերպի ձևավորմանը նպաստելը,

5) հաշվի առնելով յուրաքանչյուր սովորողի անհատական կարողությունները նրանց մեջ ինքնուրույնության նախաձեռնողականության և ստեղծագործական ունակություններիի զարգացումը,

6) սովորողների մեջ ինքնակառավարման տարրերի ձևավորմանը նպաստելը,

7) սովորողի իրավունքները և ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելը և պաշտպանելը,

8) իր առարակայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացվող ստեղծագործական և հետազոտական աշխատանքները հետևողականորեն կատարելագործելը,

9) սովորողների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ՝ սովորողների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում համագործակցելը,

10) գործընկերների հետ՝ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համագործակցելը,

11) հաստատության մեթոդմիավորումների (առարկայական մասնախմբերի) աշխատանքներին մասնակցելը,

12) ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները պահպանելը:

2. Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի գիտելիքներին և կարողությունների ու հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջներն են՝

1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ներքոհիշյալ իրավական ակտերի կրթության վերաբերող դրույթները, որոնք հաստատված են ՀՀ կրթության և գիտության նախախարարի հրամանով և ընդգրկված են ուսուցչի վերապատրաստման հարցաշարերում՝

ա. ՀՀ Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Լեզվի մասին», «Երեխասերի իրավունքների մասին», «Կրթության պետական տեսչության մասին», ՀՀ օրենքները, «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն պետական և ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը» և այլն:

բ. առարկայական չափորոշիչները, և իր պաշտոնական պարտականություններին վերաբերող նախարարության համապատասխան նորմատիվ ակտերը, իրավական այլ փաստաթղթեր,

գ. մանկավարժության տեսություն և մեթոդիկայի, հոգեբանության, մինչբժշկական օգնության հիմունքները,

դ. աշխատանքի անվտանգության, սովորողների կյանքի, և առողջության պահպանման կանոնները:

ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 1391-Ն որոշման հավելված N 5-ով սահմանված են նաև նաև դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչի պաշտոնային պարտականությունները:

Դրանք են՝

1) կազմակերպում է սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքները, այդ ուղղությամբ համագործակցում դասղեկների հետ,

2) մասնակցում է հաստատության և սովորողի ընտանիքի սերտ կապի և համագործակցության ապահովմանը,