Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/361

Այս էջը հաստատված է

իրավական «ուղեկցման» արդյունավետությունից է մեծ մասամբ կախված, ընդ որում՝ ոչ միայն պետության կամ ուսումնական հաստատության մասշտաբով, այլ նաև առանձին վերցրած մանկավարժի տեսանկյունից, կրթական գործընթացի որակը և արդյունավետությունը: Դրա հետ է կապված նաև գիտահետազոտական ոլորտում ակտիվորեն գործող յուրաքանչյուր մանկավարժական աշխատողի մտավոր սեփականության ապահովման և պաշտպանության իրավական կարգավորման հիմքերի իմացությունը:

Թվարկված պահերը միայն ամենաընդհանուր ձևով են բնորոշում ոչ միայն մանկավարժական բուհերի ուսանողների կրթաիրավական պատրաստվածության անհրաժեշտությունը, այլ նաև պրակտիկ մանկավարժինը: Մնացած տեսակետների մասին այս կամ այն աստիճանի մանրամասնությամբ շարադրվել է և կխոսվի այս ուսումնական ձեռնարկի հետագա գլուխներում:


9.2.3.1. Մանկավարժների իրավաբանական երաշխիքների հասկացությունը և համակարգը

Հիշեցնենք, որ իրավական գրականության մեջ իրավաբանական երաշխիքների տակ պետք է հասկանալ այն իրավական միջոցները և մեխանիզմները, որոնց միջոցով իրականացվում են իրավունքի սուբյեկտների իրավունքները և օրինական շահերը:

Սահմանափակվենք միայն կրթական իրավահարաբերությունների սուբյեկտներից հարաբերականորեն կարևոր մանկավարժական աշխատողների երաշխիքների խմբի վերլուծությամբ:

Տարբեր չափանիշներից կախված, կարելի է առանձնացնել հետևյալ իրավական երաշխիքները՝

  • միջազգսւյին-իրավական երաշխիքները,
  • հայաստանյան ազգային օրենսդրական երաշխիքները:

Օրենսդրության տարբեր ճյուղերից կարելի է առանձնացնել այնպիսի երաշխիքներ, որոնք ամրագրված են սահմանադրական, վարչական, ֆինանսական, աշխատանքային և ազգային այլ օրենսդրությամբ:

Իրավական բնույթից ելնելով կարելի է առանձնացնել նաև՝

ա/ նորմատիվային երաշխիքներ, որոնք ամրագրված են օրենքներով, և այլ նորմատիվ իրավական ակտերով,

բ/ իրավակիրառ երաշխիքներ, այսինքն՝ երաշխիքներ, որոնք պարունակում են իրավակիրառ մարմինների իրավապաշտպան և դատաիրավական /դատական, նախաքննության, վարչական/ գործընթացում:

1. Գոյություն ունեցող կրթական համակարգի տարբեր մակարդակների կրթական կառավարման մարմինների առանձնահատկություններից կախված, գործող օրենսդրության հիման վրա կարելի է առանձնացնել երաշխիքներ, որոնք ապահովում են՝

ա/ օրենսդիր մարմնի և տեղական ինքնակառավարման մարմինների կրթական նորմաստեղծ գործունեությունը,

բ/ հանրապետական, մարզային /վարչական կամ տարածքային/ գործադիր մարմինների գործունեությունը,

գ/ կրթության կառավարման հանրապետական, մարզային, տարածքային այլ մարմինների գործունեությունը,

դ/ ուսումնական հաստատությունների և նրա կառավարման մարմինների /հոգաբարձուների, գիտական և մանկավարժական խորհուրդների/ գործունեությունը,

ե/ մասնագիտական և իրավապաշտպան կազմակերպությունների գործունեությունը,

զ/ հասարակական կազմակերպությունների՝ ուսումնական հաստատություններում ստեղծված /ուսուցիչների ասոցիացիաների, բուհերի դասավանդողների, ծնողական խոհուրդների /կոմիտեների/ գործունեությունը:

2. Ելնելով այն բանից, թե հատկապես ո՞ր իրավունքները, ազատությունները և օրինական