Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/363

Այս էջը հաստատված է

1. ուսուցիչների վիճակը պետք է համապատասխանի կրթության պահանջներին, նպատակներին ու խնդիրներին: Այդ նպատակներին ու խնդիրներին ամբողջությամբ հասնելու համար շատ կարևոր է, որ ուսուցիչներն ունենան համապատասխան կարգավիճակ և որ նրանց մասնագիտությունը լինի հարգված,

2. ուսուցիչների նախապատրաստման և աշխատանքի բոլոր կողմերը պետք է լինեն ազատ՝ անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, կրոնից, քաղաքական հայացքներից, սոցիալական դիրքից և այլն,

3. ուսուցիչների աշխատանքային պայմանները պետք է լինեն բարենպաստ՝ արդյունավետ ուսուցման համար և դրանք պետք է հնարավորություն տան նրանց ամբողջովին նվիրվել իրենց մասնագիտական գործին,

4.մասնագիտական կայունությունը և ծառայողական վիճակի համառությունը շատ անհրաժեշտ են ինչպես կրթության շահերում, այնպես էլ ուսուցչի շահերում, և դրանք պետք է երաշխավորված լինեն նույնիսկ այն դեպքում, երբ ամբողջովին կամ մասամբ փոխվում է դպրոցական կրթության համակարգը,

5. ուսուցիչները պետք է ապահովված լինեն իրենց կարիերային վտանգող հակառակ երաշխիքներով,

6. ուսուցիչների մասին մասնագիտական նորմերի սահմանումը պետք է իրականացվի ուսուցչական խմբավորումների մասնակցությամբ,

7. ուսուցիչների դրույքների սանդղակը պետք է պարբերաբար վերանայվի: Նրանց դրույքին տրվող յուրաքանչյուր հավելում պետք է դիտվի որպես աշխատավարձի բաղադրամաս և հաշվի առնվի կենսաթոշակի չափի հաշվարկման մեջ,

8. այն տարածքներում, որտեղ բժշկական ծառայություններն այնքան էլ զարգացած չեն, ուսուցիչներին պետք է վճարվի ճանապարհածախս, որպեսզի ստանան համապատասխան բուժում,

9. աշակերտների հետ ուսուցչի շփման արդյունքում որոշ վարակիչ հիվանդություններ պետք է դիտվեն որպես մասնագիտական,

10. ծերության նպաստը /կենսաթոշակը/ պետք է լինի այնքան, որ ուսուցիչը կարողանա բավարարել կյանքի պահանջները,

11. իշխանությունները պետք է ընդունեն ուսուցիչների հասարակական և տնտեսական վիճակի բարելավումը, որը շատ լավ միջոց է փորձառու և խելացի մանկավարժներ ունենալու համար:

Մանկավարժը պետք է տեղյակ լինի նաև «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքին, որի հոդված 10-ը սահմանում է, որ երեխայի տարիքին և հասունությանը համապատասխան հայացքները, համոզմունքները և կարծիքը ենթակա են պատշաճ ուշադրության:

Երեխայի համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար:

Կրթության ոլորտի միջազգային իրավական ակտերի ներմուծումը ներքին օրենսդրության մեջ կամրապնդի ուսուցիչների իրավական երաշխիքները և նրանց կարգավիճակը:


9.2.3.3. Ուսուցիչը և ատեստավորումը

Ուսուցիչ է համարվում ուսումնական հաստատությունում սովորողների կողմից առարկայական ծրագրերի յուրացումը դասապրոցեսի միջոցով ապահովող և այդ գործընթացի համար անմիջականորեն պատասխանատու մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ բարձրագույն կրթություն (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն տարվա աշխատանքային ստաժ ունեցող