Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/364

Այս էջը հաստատված է

մանկավարժական աշխատողը:

Ուսուցչի ատեստավորման վերապատրաստման տարակարգի շնորհման կարգերը սահմանում է ՀՀ կառավարությունը, իսկ ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Ուսուցչի հերթական ատեստավորումն իրականացվում է հինգ տարին մեկ անգամ՝ ըստ ուսումնական հաստատության տնօրենի հաստատած ժամանակացույցի, իսկ արտահերթ ատեստավորումը՝ հերթական ատեսավորումից առնվազն երկու տարի հետո:

Ուսուցչի ատեստավորումն անցկացվում է պարզ ընթացակարգով՝ փաստաթղթային ատեստավորման եղանակով՝ ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի կողմից: Ուսուցչի ատեստավորման հանձնաժողվի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում և հաստատում է տվյալ տարվա հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկը և ներկայացնում ատեստավորման հանձնաժողով ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգին համապատասխան:

Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է փաստաթղթային ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ տնօրենը ատեստավորման հանձնաժողով է ներկայացնում ուսուցչի աշխատանքային բնութագիրը և ուսուցչի կողմից վերապատրաստումների միջոցով հավաքագրված ուսումնական կրեդիտների մասին տեղեկանք՝ դրանք հինավորող փաստաթղթերով հանդերձ: Միաժամանակ տնօրենը ուսուցչին ծանոթացնում է այդ փաստաթղթերի հետ տրամադրելով նրան դրանց պատճենը:

Ուսուցչի աշխատանքային բնութագիրը բովանդակում է ուսուցչի կենսագրական տվյալներ, նրա գործնական, մարդկային հատկանիշների, մասնագիտական և մանկավարժական գիտելիքների և կարողությունների, ինչպես նաև ուսուցչի աշխատանքային գործունեության արդյունքների մասին հիմնավորված գնահատական:

Ուսուցչի կողմից վերապատրաստումների միջոցով հավաքագրվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափորոշիչները և չափաքանակը հաստատում է ՀՀ կրթության և գիտության նախարարը:

Ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկը սահմանում է ՀՀ կրթության և գիտության նախարարը:

Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր ուսուցչի համար քվեարկության միջոցով՝ ձայների պարզ մեծամասնությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

Ատեստավորման հանձնաժողովն իր ընդունած որոշումը նույն օրը հրապարակում է և երկօրյա ժամկետում հիմնավորումներով ներկայացնում է ուսումնական հաստատություն և կրթության պետական կառավարման լիազոր մարմին:

Ատեստավորման հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

Ատեստավորման հանձնաժողովի որոշումը հիմք է ուսուցչի պաշտոնավարության, զբաղեցրած պաշտոնից ազատելու համար:

Եթե ուսուցիչը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, ուսումնական հաստատության տնօրենը եռօրյա ժամկետում պաշտոնից ազատում է նրան և սահմանված կարգով համալրում թափուր պաշտոնը: Ուսուցչի պաշտոնից ազատումը անձին չի զրկում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Արտահերթ ատեստավորումը կարող է անցկացվել հերթական ատեստավորումից առնվազն երկու տարի հետո՝

1) ուսուցչի նախաձեռնությամբ,

2) տնօրենի որոշմամբ ուսումնական հաստատության առարկայական-մեթոդական խորհրդի