Էջ:The educational law, Ashot Yessayan.djvu/366

Այս էջը հաստատված է

սահմանված կարգով:

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 3-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված պահանջներին կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեություն մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը:

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ ենթակետը, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի օգոստոսի 2-ի N 1262-Ն հրամանով հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգը» /տես՝ դրա հավելվածը/: Մեր կարծիքով այն վերանայման ենթակա է, քանի որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 26-ը շարադրվել է նոր խմբագրությամբ:

Ըստ այդ կարգի 2-րդ կետի, թափուր աշխատատեղ է համարվում մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկով և տվյալ հաստատության տարիֆիկացիոն ցուցակով նախատեսված՝ չզբաղեցված աշխատատեղը:

Մեր կարծիքով, թե՛ ուսուցչի և թե՛ ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորմանը մասնակցություն պետք է ունենան կրթության և գիտության աշխատողների հանրապետական ճյուղային, կամ մարզային, արհմիությունների ներկայացուցիչը:

Տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում է տվյալ տարվա ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկ և մինչև մայիսի 1-ը ներկայացնում ատեստավորման տարածքային հանձնաժողով:

Տարածքային հանձնաժողովը մեկամսյա ժամկետում քննարկում և սահմանում է ուսուցիչների ատեստավորման ժամանակացույցը և եռօրյա ժամկետում ներկայացնում է համապատասխան ուսումնական հաստատություններ և ատեստավորման հանրապետական հանձնաժողով՝ ի գիտություն:

Ուսուցչի աշխատանքային բնութագիրը բովանդակում է տվյալներ ուսուցչի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների, ինչպես նաև՝ առարկայական-մասնագիտական և մանկավարժական գիտելիքների ու կարողությունների, ուսուցչի աշխատանքային գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը:

Աշխատանքային բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել ուսուցչի ատեստավորման արդյունքի վրա:

Ուսուցչի աշխատանքային գործունեության արդյունքները գնահատվում են հետևյալ փաստաթղթային հիմքերով.

1) ուսուցչի գործունեության վերաբերյալ ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների հարցումները,

2) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործման նպատակով անցած վերապատրաստումների արդյունքները (վկայական, հավաստագիր և այլն),

3) ուսումնական հաստատության տեսչավորումից հետո տրված եզրակացությունը (ուսուցչի մասով) և այլ հիմքեր:

Ատեստավորման տարածքային հանձնաժողովն իր ընդունած որոշումները հրապարակում է նույն օրը և երկօրյա ժամկետում հիմնավորումներով ներկայացնում է ատեստավորման հանրապետական հանձնաժողով և համապատասխան ուսումնական հաստատություն:

Ուսուցչի մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորման չափանիշը որակավորման տարակարգն է, որը որակավորման յուրաքանչյուր աստիճանում սահմանվում է երեք մակարդակներով:

Ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները սահմանվում են՝ հիմք ընդունելով ուսուցչի մասնագիտական գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքի ստաժը, մանկավարժական գործունեության որակական