մասնակցել դիտորդի կարգավիճակով։
Հավակնորդը բանավոր ներկայացնում է տվյալ հաստատության զարգացման իր ծրագիրը։
Հավակնորդի գործնական հմտություններն ստուգելու նպատակով խորհուրդն անցկացնում է հարցազրույց, որի ընթացքում հավակնորդի գործնական հմտություններն ստուգելու նպատակով տրվում է հինգ հարց՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած և հրապարակած հարցաշարից։ Հարցերն ընտրում է հավակնորդը՝ վիճակահանությամբ։ Հարցերի պատասխանները նախապատրաստելու համար հավակնորդին տրվում է մինչև տասնհինգ րոպե ժամանակ։
Մրցույթի ընթացքն արձանագրվում է խորհրդի քարտուղարի կողմից և վավերացվում խորհրդի նախագահի ստորագրությամբ։ Ընտրության ընթացքը կարող է ձայնագրվել։
Տնօրեն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Խորհրդի նախագահը քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո մինչև նիստի ավարտը հավակնորդների ներկայությամբ հրապարակում է քվեարկության արդյունքները։
Եթե տնօրեն չի ընտրվում, նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն, որին մասնակցում են առնվազն երկու ձայն ստացած հավակնորդները։ Երկրորդ մրցույթի ժամանակ տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն։ Այդ քվեարկությամբ ևս տնօրեն չընտրվելու դեպքում, հաստատության խորհուրդը եռօրյա ժամկետում նախարարություն է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճեննները։ Նախարարությունը հիմք ընդունելով նշված փաստաթղթերը, հավակնորդներից որևէ մեկին, մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ որոշում է կայացնում և 5-օրյա ժամկետում լիազոր մարմնին ներկայացնում առաջարկություն աշխատանքային պայմանագիր կնքելու մասին։
Ընտրության արդյունքները չեղյալ են համարվում դատական կարգով կամ ներկայացուցչի բացասական եզրակացության, լիազորված մարմնի, հավակնորդի, խորհրդի անդամի բողոքների հիմքերով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ձևավորված հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ լիազորված մարմնի կողմից։
Լիազորված մարմնի, հավակնորդի, ինչպես նաև խորհրդի անդամի կողմից ՀՀ կրթության և գիտության նախարարին ուղղված գրավոր բողոքի դեպքում կամ ներկայացուցչի բացասական եզրակացության հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ձևավորվում է հանձնաժողով (հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության, լիազորված մարմնի մասնագետները և տեղական ինքնակառավարման մարմնի լիազոր ներկայացուցիչը), որն իր ուսումնասիրության արդյունքների մասին գրավոր եզրակացություն է ներկայացնում ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ բողոքը կամ ներկայացուցչի բացասական եզրակացությունը նախարարություն ներկայացնելուց յոթնօրյա ժամկետում։
Խորհրդի նախագահը տնօրենի ընտրության մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է լիազորված մարմնին՝ ներկայացնելով նիստի արձանագրությունը, ընտրված տնօրենի անձնական գործը, փաստաթղթերը և ներկայացուցչի եզրակացությունը։
Լիազորված մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է խորհրդի կողմից ընտրված տնօրենի ներկայացրած անձնական գործը, փաստաթղթերը, ներկայացուցչի եզրակացությունը, ինչպես նաև դիտորդի, խորհրդի անդամների կարծիքները (դրանց առկայության դեպքում) ընտրության կազմակերպման ու անցկացման մասին և ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝
1) հաստատության (հաստատության անվանումը) տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթը համապատասխանում է հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի պահանջներին,
2) հաստատության (հաստատության անվանումը) տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթը չի համապատասխանում հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի