Կրթական ծրագրերի բովանդակության այս կամ այն մակարդակը կախված է ոչ միայն սովորողի տարիքից, հոգեկան զարգացումից, առողջության վիճակից, այլև պետական կրթական քաղաքականությունից, որը շատ բաներում արտացոլում է հասարակության և պետության սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակը: Պետք է նշել նաև, որ մասնագիտական ծրագրերի բովանդակությունն առավելապես կախված է աշխատաշուկայում որոշակի տեսակի մասնագետների պահանջարկից, ոչ թե՝ ընդհանուր կրթական ծրագրերից: Հենց այդ տարբերություններից ելնելով է, որ առաջանում են երկու հիմնական տարատեսակ՝ հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր:
Հանրակրթական մակարդակի համապարտադիր կրթական ծրագրերը իրենցից ներկայացնում են գիտելիքների համակարգ, կարողություններ ու հմտություններ, որոնց տիրապետելը անձին ապահովում է համակողմանի զարգացմամբ և դաստիարակմամբ, որոնք անհրաժեշտ են նրան ժամանակակից հասարակության մեջ լիարժեք կենսագործելու համար: Տիրապետելով տվյալ ծրագրի ամբողջական ծավալին, մարդը հնարավորություն կստանա ինքնուրույն ապրել հասարակության մեջ, կատարել ապագայի մասնագիտական ծրագրերի գիտակցական ընտրություն:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 10-ին համապատասխան, կրթական ծրագիրը սահմանում է որոշակի մակարդակ և ուղղվածություն ունեցող կրթության բովանդակությունը, անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ծավալը:
Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերն են՝
1) հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ),
2) մասնագիտական կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ):
Հանրակրթական ծրագրերը նպատակաուղղված են անհատի համակողմանի զարգացմանը, նրա աշխարհայացքի ձևավորմանը, նախասիրություններին, հակումներին և ընդունակություններին՝ համապատասխան մասնագիտական ծրագրերի ընտրության և յուրացման համար հիմքերի ստեղծմանը:
Հանրակրթական հիմնական ծրագրերը ներառում են՝
1) նախադպրոցական կրթությունը,
2) տարրական ընդհանուր կրթությունը,
3) հիմնական ընդհանուր կրթությունը,
4) միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունը,
5) հատուկ ընդհանուր կրթությունը:
Մասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են կրթության հանրակրթական և մասնագիտական մակարդակների հաջորդականության միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը, կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գիտելիքների ծավալի ընդլայնմանն ու որակավորման բարձրացմանը:
Մասնագիտական հիմնական կրթական ծրագրերն են՝
1) նախնական մասնագիտական (արհեստագործական),
2) միջին մասնագիտական,
3) բարձրագույն մասնագիտական,
4) հետբուհական մասնագիտական:
4. Ուսումնական հաստատություններում հանրակրթական և մասնագիտական ծրագրերի յուրացման ժամկետները որոշվում են օրենքով և համապատասխան պետական կրթական չափորոշիչով:
Լրացուցիչ կրթական ծրագրերը (հանրակրթական և մասնագիտական) նպատակաուղղված են հիմնական ծրագրերից դուրս սովորողների ու մասնագետների կրթական պահանջմունքների բավարարմանը և նրանց որակավորման բարձրացմանը:
Այսպիսով, հանրակրթական հիմնական ծրագրերն ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի և դրանց համապատասխան ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների ու մեթոդների ամբողջությունն է, որն ապահովում է ըստ մակարդակների հանրակրթության պետական